Գլխավոր տեղեկություն
Համար
N 1747-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1747-Ա

 

«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) վերակազմակերպել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» և «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները` «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացնելով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 7865000 դրամ կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն փոքրացման ձևով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այն սահմանելով 1000428 դրամ:

(Որոշումը լրաց. 02.11.06 N 1563-Ա, խմբ. 25.04.08 N 399-Ա)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 18
Երևան