«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2000 թվականի N 112
քաղ. Երևան
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԱՄՆ-ի Դյուքի համալսարանի ասպիրանտ Վարուժան Խաչատրյանին (ծնվ. 1975 թ.) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչեւ 2003 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 17.05.02 N 580)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |