«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 545-Ն
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 09 ենթախմբով՝ սպորտային միջոցառումների իրականացման գծով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող սպորտային միջոցառումների ծախսերի նախահաշիվները՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիմայիսի 15-ի N 545-Ն որոշման |
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՍՊՈՐՏԱՅԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ
(հազ. դրամ)
NN ը/կ |
Ծրագրերի անվանումները |
Միջոցառման թիվը |
Մեկ միջոցառման միջին գինը |
2003 թ. գումարը |
այդ թվում՝ | |
առաջին կիսամյակ |
ինն ամիս | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
01. Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքական թիմերի մասնակցության ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
77 |
3452.7 |
277632 |
142802.5 |
231644.9 |
2. |
02. ՀՀ առաջնությունների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
62 |
861.3 |
50349.5 |
29000.0 |
43949.6 |
3. |
03. Ուսումնամարզական հավաքների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
79 |
1526.6 |
151577.4 |
80000.0 |
127401.2 |
4. |
04. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2002-2004 թվականների պետական ծրագրի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
1 |
188000.0 |
188000.0 |
188000.0 |
188000.0 |
5. |
05. «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Օլիմպիական խաղերում, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարման ապահովում |
- |
- |
31722.8 |
- |
- |
6. |
06. ՀՀ հավաքական թիմերին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
- |
- |
20000.0 |
12857.8 |
20000.0 |
7. |
07. Մարզերի միջև սպորտային խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
1 |
40000.0 |
24149.2 |
20000.0 |
14149.2 |
8. |
08. Սպորտային այլ ծրագրերի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
19952.0 |
9000.0 |
15000.0 | ||
9. |
10. Համահայկական երրորդ խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
1 |
80000.0 |
80000.0 |
- |
80000.0 |
10. |
12. Հատուկ օլիմպիական խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր |
1 |
50000.0 |
5000.0 |
5000.0 |
5000.0 |
Ընդամենը |
822811.5 |
486660.3 |
705144.9 |
(հավելվածը փոփ. 08.08.03 N 951-Ն, 14.08.03 N 967-Ն, 25.09.03 N 1172-Ն, 04.12.03 N 1565-Ն, 18.12.03 N 1658-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2003, N 1658-Ն | 15.01.2004, N 545-Ն | |
04.12.2003, N 1565-Ն | 25.12.2003, N 545-Ն | |
25.09.2003, N 1172-Ն | 09.10.2003, N 545-Ն | |
14.08.2003, N 967-Ն | 28.08.2003, N 545-Ն | |
08.08.2003, N 951-Ն | 21.08.2003, N 545-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|