Գլխավոր տեղեկություն
Համար
N 1413-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2004-08.04.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1128
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1413-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1939-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 1-ը իրականացնել Երևան քաղաքի բժշկական հաստատությունների օպտիմալացման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 8 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 11 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևան քաղաքապետարանի «N 16 պոլիկլինիկա» առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(2-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

3. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 4 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 մանկական նևրոլոգիական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 5 մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 14 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(3-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

4. «Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Մուրացանի փողոցի N 114 հասցեում գտնվող շենքը՝ դրա արժեքի և օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(4-րդ կետը փոփ. 19.02.04 N 244-Ն)

5. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 19.02.04 N 244-Ն)

6. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում «Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(7-րդ կետը փոփ. 19.02.04 N 244-Ն)

7. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 9 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 18 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(7-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

8. Երևանի քաղաքապետարանի «N 1 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 2 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 10 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 21 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(8-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 6 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ Երևանի քաղաքապետարանի «N 6 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, վերականգնողաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(10-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(11-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

12. (12-րդ կետը խմբ. 11.12.03 N 1634-Ն, ոժը կորցրել է 19.02.04 N 244-Ն)

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նևրոզների և այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(13-րդ կետը փոփ. 22.01.04 N 30-Ն)

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում նվազեցնել սույն որոշման համաձայն վերակազմակերպվող ընկերությունների կանոնադրական կապիտալները:

15. Սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(15-րդ կետը փոփ. 11.12.03 N 1634-Ն, խմբ. 19.02.04 N 244-Ն)

16. Սույն որոշմամբ վերակազմակերպված Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին:

(16-րդ կետը խմբ. 19.02.04 N 244-Ն)

16.1. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղափոխել «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Աճառյան 2 հասցեում գտնվող շենքը:

(16.1 կետը լրաց. 19.02.04 N 244-Ն)

16.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Աճառյան 2 հասցեում գտնվող շենքից «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու վերաբերյալ:

(16.2 կետը լրաց. 19.02.04 N 244-Ն)

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Երևանի քաղաքապետին՝ 2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 1-ը՝ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-13-րդ կետերում նշված վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:

18. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով նշանակել վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունների տնօրեններին:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 8
Երևան