Գլխավոր տեղեկություն
Համար
N 1413-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2003-19.02.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1128
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1413-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1939-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 1-ը իրականացնել Երևան քաղաքի բժշկական հաստատությունների օպտիմալացման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 8 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 11 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Երևանի քաղաքապետարանի «N 16 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. Երևանի քաղաքապետարանի «Շտապ բժշկական օգնության կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «N 4 կլինիկական ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, «N 6 նևրոլոգիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 5 մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 14 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

4. «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Մուրացանի փողոցի N 114 հասցեում գտնվող շենքը՝ դրա արժեքի և օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

7. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 18 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 9 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

8. «N 1 կլինիկական ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 2 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 10 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 21 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 6 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ Երևանի քաղաքապետարանի «N 6 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Բ. Ա. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության, օրթոպեդիայի, վերականգնողաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Կարապետ Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հակաուռուցքային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մաշկաբանության, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կանխարգելման բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(12-րդ կետը խմբ. 11.12.03 N 1634-Ն)

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային հոգեբուժական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նևրոզների և այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում նվազեցնել սույն որոշման համաձայն վերակազմակերպվող ընկերությունների կանոնադրական կապիտալները:

15. Սույն որոշմամբ վերակազմակերպված «Արմենիա» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Մաշկաբանության, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կանխարգելման բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Այրվածքաբանության և վնասվածքաբանության բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Հակաուռուցքային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(15-րդ կետը փոփ. 11.12.03 N 1634-Ն)

16. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Երևանի քաղաքապետին՝ 2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 1-ը՝ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-13-րդ կետերում նշված վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:

18. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով նշանակել վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունների տնօրեններին:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 8
Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան