Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2005-15.05.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.195
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.05.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.05.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004157


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մայիսի 2004 թ.

N 131-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մարտի 25-ի «Վճարման հանձնարարականի, վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի, հաճախորդի հաշվի մասին տեղեկացման և քաղվածքի վավերապայմանները սահմանելու մասին» թիվ 100 և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունվարի 19-ի «Վճարահաշվարկային գործառնությունների փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները սահմանելու մասին» թիվ 9 որոշումները:

3. Սույն որոշման հավելվածի 1-ի 15-րդ կետի աղյուսակի 2-7 ենթակետերում սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում «սոցիալական ապահովության քարտի համարը» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման 2005 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ կետը լրաց. 04.08.04 N 187-Ն)

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. մայիսի 26
Երևան

 

 

Հավելված 1

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածի 15-րդ կետի աղյուսակի (այսուհետ` աղյուսակ) առաջին սյունակում նշված վճարահաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է առկա լինեն աղյուսակի երկրորդ սյունակում նշված վավերապայմանները, որոնք ենթակա են պարտադիր լրացման այն դեպքում, երբ աղյուսակի երրորդ սյունակում նշված է «պարտադիր» բառը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վճարահաշվարկային կազմակերպությունները (այսուհետ` բանկեր) կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերում, բացի նշված նվազագույն վավերապայմաններից, կարող են անհրաժեշտության դեպքում նշել նաև այլ վավերապայմաններ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի ձևաթերթերը (բլանկները) պարտադիր պետք է լինեն հայերեն, իսկ օտար լեզվով դրանց թարգմանությունը կատարվում է բանկի հայեցողությամբ:

 

4. Բոլոր փաստաթղթերում`

 

4.1. «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի».

4.2. «արժույթի կոդ» վավերապայմանը լրացվում է համաձայն ԻՍՕ 4217 ստանդարտի.

4.3. «վավերացում» վավերապայմանը իրենից ներկայացնում է տվյալ տեսակի փաստաթղթի վրա դրվող համապատասխան դրոշմակնիքը կամ կնիքը.

4.4. «գործարքի նպատակ» վավերապայմանում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (այս կետը պարտադիր վավերապայման է` համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի), ընդ որում, ֆիզիկական անձ-հաճախորդի  կողմից «դրամարկղի ելքի օրդեր» փաստաթղթի կիրառման ժամանակ, որպես գործարքի նպատակ նշվում է «կանխիկացում», եթե հաճախորդի կողմից այլ բան սահմանված չէ.

(4.4-րդ ենթակետը փոփ. 21.01.05 N 31-Ն)

4.5. «ստորագրություն և վավերացում» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման միայն թղթային եղանակով ներկայացման դեպքում:

4.6 «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով լրացնելու պահանջը պարտադիր է: Տվյալ վավերապայմանը կարող է լրացվել ինչպես հաճախորդի, այնպես էլ բանկի կողմից, ընդ որում, հաճախորդի կողմից բանկ ներկայացվող փաստաթղթերի «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով կարող է չլրացվել, եթե բանկի ներքին կանոնակարգերով սահմանված են դրույթներ, համաձայն որոնց հաճախորդի կողմից ներկայացվող վճարային փաստաթղթերի մշակման (կամ կատարման) ժամանակ որևէ եղանակով արտատպվում են (նշվում են) «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով, և այդ փաստաթղթի մեկ օրինակը բանկի աշխատակցի կողմից անմիջապես տրամադրվում է (վերադարձվում է) հաճախորդին:

(4.6-րդ ենթակետը լրաց. 21.01.05 N 31-Ն)

 

5. «Հաշվի քաղվածք» փաստաթղթում`

 

5.1. «Նախորդ քաղվածքի ամսաթիվը» վավերապայմանում նշվում է տվյալ քաղվածքին նախորդող քաղվածքի ամսաթիվը.

5.2. «Քաղվածքի ամսաթիվը» վավերապայմանում նշվում է տվյալ քաղվածքի ամսաթիվը.

5.3. «Քաղվածքը հանձնելու ամսաթիվը» վավերապայմանում նշվում է քաղվածքը հաճախորդին տրամադրելու ամսաթիվը:

 

6. «Վճարման հանձնարարական» փաստաթղթում`

 

6.1. «Վճարման եղանակ/համակարգ» վավերապայմանում ուղարկողի կողմից նշվում է փոխանցումը կատարելու եղանակը (թղթային, էլեկտրոնային) կամ համակարգը, որի միջոցով պետք է իրականացվի փոխանցումը (ՍՎԻՖՏ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգ, ՏԵԼԵՔՍ և այլն).

6.2. «Ներկայացման ամսաթիվը» վավերապայմանում նշվում է վճարման հանձնարարականը հաճախորդի կողմից բանկ ներկայացնելու ամսաթիվը (լրացվում է հաճախորդի և վավերացվում բանկի կողմից, ընդ որում, վավերացման վրա պետք է նշված լինեն բանկի կողմից փաստաթղթի ընդունման ամսաթիվը և ժամը).

6.3. «Ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը» վավերապայմանում նշվում է այն բանկի (մասնաճյուղի) անվանումը, որին հասցեագրված է ուղարկողի վճարման հանձնարարականը.

6.4. «Միջնորդ բանկի (բանկերի) անվանումը» վավերապայմանում ուղարկողի կողմից նշվում է փոխանցման համար ընտրված միջնորդ բանկի (բանկերի) անվանումը.

6.5. «Վճարման ամսաթիվը» վավերապայմանում նշվում է շահառուին գումարը վճարելու ամսաթիվը: Վճարման օրը վճարման հանձնարարականում նշված չլինելու դեպքում այդպիսին է համարվում շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի ստացման օրը.

6.6. «Ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը» վավերապայմանում վճարողն անհրաժեշտության դեպքում նշում է իրեն սպասարկող ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը: Վերջինս նշված չլինելու դեպքում կատարման օր է համարվում վճարման հանձնարարականի ստացման օրը կամ դրան անմիջապես հաջորդող օրը:

 

7. «Վճարման պահանջագիր» փաստաթղթում`

 

7.1. «Փաստաթղթերի անվանումը, դրանց համարները, տրամադրման պայմանները» վավերապայմանում նշվում են տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց հիման վրա շահառուն վճարման պահանջագիր է ներկայացնում վճարողի բանկին, ինչպես նաև նշվում են վճարողին փաստաթղթերի տրամադրման պայմանները (տրամադրում` վճարի դիմաց, տրամադրում` ակցեպտի դիմաց, տրամադրում` երաշխիքի դիմաց և այլն):

 

8. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)» փաստաթուղթը կազմված է երեք մասից, որոնք ունեն միևնույն վավերապայմանները: Բացառություն են կազմում`

 

8.1. աղյուսակի 5.10 կետում նշված «մուծողի ստորագրությունը» վավերապայմանը, որը ենթակա է պարտադիր լրացման միայն հայտարարագրում.

8.2. աղյուսակի 5.11 կետում նշված «բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումը» վավերապայմանը, որը ենթակա է պարտադիր լրացման միայն անդորրագրում:

 

9. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր)» փաստաթղթերն ունեն միևնույն վավերապայմանները, բացառությամբ հետևյալ կետերի`

 

9.1. աղյուսակի 9.10 և 9.11 կետերում նշված «հիմք» և «առդիր` ____ էջ» վավերապայմանները «արժեքին ուղեկցող պիտակ» և «անդորրագիր» փաստաթղթերում ոչ պարտադիր են.

9.2. աղյուսակի 9.12 կետում նշված «փաստաթղթերը (արժեքները) ընդունող անձանց ստորագրությունները» վավերապայմանից բացի, «անդորրագիր» փաստաթղթում պարտադիր պետք է առկա լինի նաև բանկի վավերացումը` համապատասխան կնիքի տեսքով.

9.3. «արժեքին ուղեկցող պիտակ» փաստաթղթում պարտադիր պետք է առկա լինի նաև «տրամադրման ամսաթիվ» վավերապայմանը, որտեղ նշվում է արժեքը վերադարձնելու ամսաթիվը:

 

10. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)», «Դրամարկղի մուտքի օրդեր» փաստաթղթերում «մուծողի անունը, անվանումը» վավերապայմանում`

 

10.1. իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես մուծող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անուն, ազգանունը, որն իրականացնում է կանխիկի մուտքագրումը.

10.2. ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն կանխիկի մուտքագրումն իրականացնող անձի անուն, ազգանունը:

 

11. «Դրամարկղի ելքի օրդեր», «Ելքի հետհաշվեկշռային օրդեր» փաստաթղթերում «ստացողի անունը, անվանումը» վավերապայմանում`

 

11.1. իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես կանխիկը/արժեքները ստացող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անուն, ազգանունը.

11.2. ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն կանխիկը/արժեքները ստացող անձի անուն, ազգանունը:

 

12. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր)» փաստաթղթերում «մուտք անողի անունը, անվանումը» վավերապայմանում`

 

12.1. իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես մուտք անող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անուն, ազգանունը, որն իրականացնում է արժեքի մուտքը.

12.2. ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն արժեքի մուտքն իրականացնող անձի անուն, ազգանունը:

 

13. «Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական» փաստաթղթում, եթե վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողն իրավաբանական անձ է, ապա աղյուսակի «11.7 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը և վավերացումը» վավերապայմանում նշվում է իրավաբանական անձի անունից ստորագրելու իրավունք ունեցող անձի (անձանց) ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը:

131. Աղյուսակի «6. Դրամարկղի մուտքի օրդեր»-ում «6.6 դեբետագրվող հաշիվ» և «7.Դրամարկղի ելքի օրդեր»-ում «7.9 կրեդիտագրվող հաշիվ» դաշտերը բանկը կարող է լրացնել՝ նշելով հաշվեհամար կամ կոդեր, որոնք կիրառվում են բանկում, եթե դրանց կիրառման պարզաբանումները կարգավորված են բանկի ներքին կանոնակարգերով:»:

(131-ին ենթակետը լրաց. 21.01.05 N 31-Ն)

 

14. Վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները

 

14.1. «Հաշվի քաղվածք» փաստաթուղթը կիրառվում է միջբանկային և բանկ-հաճախորդ հարաբերություններում համապատասխան հաշիվներին առկա միջոցների և դրանց շարժի մասին տեղեկություններն արտացոլելու նպատակով.

14.2. «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կիրառվում է բանկի հաճախորդների կողմից նախաձեռնված կրեդիտային փոխանցումներ կատարելիս.

14.3. «Վճարման պահանջագիր» փաստաթուղթը կիրառվում է բանկի հաճախորդի կողմից այլ հաճախորդից/բանկից սահմանված կարգով գումար ստանալու նպատակով.

14.4. «Մեմորիալ օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի ներբանկային գործառնությունների ժամանակ.

14.5. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի հաճախորդների կողմից բանկ կանխիկ գումարների մուտքագրման ժամանակ.

14.6. «Դրամարկղի մուտքի օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի աշխատակիցների, հաճախորդների, ինչպես նաև ինկասացիոն ծառայությունների կողմից կանխիկ գումարների մուտքագրման ժամանակ.

14.7. «Դրամարկղի ելքի օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի հաճախորդներին կանխիկ միջոցների, բանկի աշխատակիցներին առհաշիվ գումարների, ինչպես նաև ինկասացիոն ծառայություններին կանխիկ գումարների տրամադրման ժամանակ.

14.8. «Դրամական միջոցների փոխանցման դիմում (հանձնարարական)» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում հաճախորդի կողմից, առանց բանկային հաշվի օգտագործման, բանկին միջազգային փոխանցում կատարելու հանձնարարություն տալու ժամանակ.

14.9. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր)», «Ելքի հետհաշվեկշռային օրդեր» փաստաթղթերը կիրառվում են բանկի հետհաշվեկշռային հաշվառման ժամանակ.

14.10. «Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական» փաստաթուղթը կիրառվում է, երբ վճարման հանձնարարականը ուղարկողի կամ դատարանի կողմից ընդունված որոշման հիման վրա անհրաժեշտ է չեղյալ համարել վճարման հանձնարարականի կատարումը:

 

15. Վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները

 

Փաստաթղթի
անվանումը
Նվազագույն վավերապայմանները Լրացման կարգը
1 2 3
1. Հաշվի քաղվածք 1.1 քաղվածք տրամադրող բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  1.2 քաղվածքի համարը պարտադիր
  1.3 նախորդ քաղվածքի ամսաթիվը պարտադիր
  1.4 հաճախորդի հաշվի համարը պարտադիր
  1.5 քաղվածքի ամսաթիվը պարտադիր
  1.6 հաշվի մնացորդը օրվա սկզբին պարտադիր
  1.7 դեբետագրված (կրեդիտագրված) գումարը (թվերով) և թղթակցող հաշվի համարը պարտադիր
  1.8 հաշվի մնացորդը օրվա վերջին պարտադիր
  1.9 քաղվածքը տրամադրող բանկի (մասնաճյուղի) լիազոր անձի ստորագրությունը և վավերացումը պարտադիր
  1.10 քաղվածքը հանձնելու ամսաթիվը պարտադիր
2. Վճարման հանձնարարական 2.1 վճարման հանձնարարականի համարը պարտադիր
  2.2 վճարման եղանակը/համակարգը ոչ պարտադիր
  2.3 ներկայացման ամսաթիվը պարտադիր
  2.4 ուղարկողի անունը կամ անվանումը պարտադիր
  2.5 ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  2.6 դեբետագրվող հաշիվ (ուղարկողի հաշվի համարը ստացող բանկում (մասնաճյուղում)) պարտադիր
  2.7 միջնորդ բանկի (բանկերի) անվանումը ոչ պարտադիր
  2.8 շահառուի անունը կամ անվանումը պարտադիր
  2.9 շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  2.10 կրեդիտագրվող հաշիվ (շահառուի հաշվի համարը շահառուի բանկում (մասնաճյուղում)) պարտադիր
  2.11 գումարը (թվերով և բառերով) պարտադիր
  2.12 արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  2.13 գործարքի նպատակը պարտադիր
  2.14 վճարման ամսաթիվը ոչ պարտադիր
  2.15 ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը ոչ պարտադիր
  2.16 ուղարկողի ստորագրությունը և վավերացումը պարտադիր
  2.17 հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում)
  2.18 սոցիալական ապահովության քարտի համարը պարտադիր «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում)
3. Վճարման պահանջագիր 3.1 պահանջագրի համարը պարտադիր
  3.2 ներկայացման ամսաթիվը պարտադիր
  3.3 վճարողի անունը կամ անվանումը պարտադիր
  3.4 վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  3.5 դեբետագրվող հաշիվ (վճարողի հաշվի համարը վճարողի բանկում (մասնաճյուղում) պարտադիր
  3.6 շահառուի անունը կամ անվանումը պարտադիր
  3.7 շահառուի բանկի անվանումը պարտադիր
  3.8 կրեդիտագրվող հաշիվ (շահառուի հաշվի համարը շահառուի բանկում (մասնաճյուղում)) պարտադիր
  3.9 գումարը (բառերով, թվերով) պարտադիր
  3.10 արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  3.11 գործարքի նպատակը պարտադիր
  3.12 փաստաթղթերի անվանումը, դրանց համարները, տրամադրման պայմանները ոչ պարտադիր
  3.13 պայմանագրի (պատվերի) համարը, ամսաթիվը պարտադիր
  3.14 առդիր _____ էջ ոչ պարտադիր
  3.15 շահառուի և վճարողի ստորագրությունները և վավերացումները պարտադիր
  3.16 շահառուի և վճարողի բանկերի (մասնաճյուղերի) կատարման ամսաթվերը, ստորագրությունները և վավերացումները պարտադիր
  3.17 հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում)
  3.18 սոցիալական ապահովության քարտի համարը պարտադիր («Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում)
4. Մեմորիալ օրդեր 4.1 կազմող բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  4.2 օրդերի համարը պարտադիր
  4.3 լրացման ամսաթիվը պարտադիր
  4.4 վճարողի անունը կամ անվանումը պարտադիր
  4.5 վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  4.6 դեբետագրվող հաշիվ (վճարողի հաշվի համարը վճարող բանկում (մասնաճյուղում)) պարտադիր
  4.7 ստացողի անունը կամ անվանումը պարտադիր
  4.8 ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  4.9 կրեդիտագրվող հաշիվ (ստացողի հաշվի համարը ստացողի բանկում (մասնաճյուղում)) պարտադիր
  4.10 գործարքի նպատակը պարտադիր
  4.11 գումարը (բառերով, թվերով) պարտադիր 
  4.12 արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  4.13 բանկի իրավասու անձանց ստորագրությունները, վավերացումները պարտադիր
  4.14 առդիր _____ էջ ոչ պարտադիր
  4.15 հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում)
  4.16 սոցիալական ապահովության քարտի համարը պարտադիր («Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում)
5. Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր) 5.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  5.2 հայտարարության համարը պարտադիր
  5.3 ներկայացման ամսաթիվը պարտադիր
  5.4 մուծողի անունը, անվանումը պարտադիր
  5.5 ստացողի անունը, անվանումը պարտադիր
  5.6 հաշվեգրման հաշիվը պարտադիր
  5.7 գումարը (բառերով և թվերով) պարտադիր
  5.8 արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  5.9 գործարքի նպատակը պարտադիր
  5.10 մուծողի ստորագրությունը պարտադիր
  5.11 բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումը պարտադիր
  5.12 հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում)
  5.13 սոցիալական ապահովության քարտի համարը պարտադիր («Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում)
6. Դրամարկղի մուտքի օրդեր 6.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  6.2 օրդերի համարը պարտադիր
  6.3 լրացման ամսաթիվը պարտադիր
  6.4 մուծողի անունը, անվանումը պարտադիր
  6.5 հիմք՝ _____ ոչ պարտադիր
  6.6 դեբետագրվող հաշիվ պարտադիր
  6.7 գումարը (թվերով և բառերով) պարտադիր
  6.8 արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  6.9 կրեդիտագրվող հաշիվ պարտադիր
  6.10 գործարքի նպատակը պարտադիր
  6.11 մուծողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները ոչ պարտադիր
  6.12 մուծողի ստորագրությունը պարտադիր
  6.13 բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումները պարտադիր
  6.14 առդիր էջ ոչ պարտադիր
  6.15 հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում)
  6.16 սոցիալական ապահովության քարտի համարը պարտադիր («Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում)
7. Դրամարկղի ելքի օրդեր 7.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  7.2 օրդերի համարը պարտադիր
  7.3 լրացման ամսաթիվը պարտադիր
  7.4 ստացողի անունը, անվանումը պարտադիր
  7.5 հիմք՝ ______ ոչ պարտադիր
  7.6 դեբետագրվող հաշիվ պարտադիր
  7.7 գումարը (թվերով և բառերով) պարտադիր
  7.8 արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  7.9 կրեդիտագրվող հաշիվ պարտադիր
  7.10 գործարքի նպատակը պարտադիր
  7.11 ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները պարտադիր
  7.12 բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումները պարտադիր
  7.13 ստացողի ստորագրությունը պարտադիր
  7.14 առդիր ______ էջ ոչ պարտադիր
  7.15 սոցիալական ապահովության քարտի համարը պարտադիր («Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում)
8. Դրամական միջոցների փոխանցման դիմում (հանձնարարական) 8.1 դիմումի համարը պարտադիր
  8.2 ներկայացման ամսաթիվը պարտադիր
  8.3 փոխանցողի տվյալները պարտադիր
  8.4 գումարը (բառերով, թվերով) և արժույթը (կոդով և բառերով) պարտադիր
  8.5 ստացողի տվյալները պարտադիր
  8.6 ստացողի բանկը (մասնաճյուղը) պարտադիր
  8.7 ստացողի հաշվի համարը ստացողի բանկում պարտադիր
  8.8 գործարքի նպատակը պարտադիր
  8.9 փոխանցման հատուկ պայմանները (կանխիկ, անկանխիկ, այլ) ոչ պարտադիր
  8.10 փոխանցման հետ կապված ծախսերը ոչ պարտադիր
  8.11 փոխանցողի ստորագրությունը, վավերացումը պարտադիր
9. Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր) 9.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  9.2 օրդերի համարը պարտադիր
  9.3 մուտքագրման ամսաթիվը պարտադիր
  9.4 հաշվի համարը պարտադիր
  9.5 մուտք անողի անունը, անվանումը պարտադիր
  9.6 փաստաթղթերի (արժեքների) անվանումը պարտադիր
  9.7 քանակը պարտադիր
  9.8 գումարը (թվերով և բառերով)
9.9 ընդամենը
պարտադիր
  9.10 հիմք՝ ____ պարտադիր
  9.11 առդիր _____ էջ ոչ պարտադիր
  9.12 փաստաթղթերը (արժեքները) ընդունող անձանց ստորագրությունները պարտադիր
10. Ելքի հետհաշվեկշռային օրդեր 10.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  10.2 օրդերի համարը պարտադիր
  10.3 ելքագրման ամսաթիվը պարտադիր
  10.4 հաշվի համարը պարտադիր
  10.5 ստացողի անունը, անվանումը պարտադիր
  10.6 փաստաթղթերի (արժեքների) անվանումը պարտադիր
  10.7 քանակը
10.8 գումարը (թվերով և բառերով)
պարտադիր
  10.9 ընդամենը պարտադիր
  10.10 հիմք՝ _____ պարտադիր
  10.11 առդիր _____ էջ ոչ պարտադիր
  10.12 փաստաթղթերը (արժեքները) տրամադրող անձանց ստորագրությունները պարտադիր
11. Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական 11.1 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի համարը պարտադիր
  11.2 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի անունը կամ անվանումը պարտադիր
  11.3 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի հաշվի համարը ստացող բանկում (մասնաճյուղում) պարտադիր
  11.4 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր
  11.5 չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի համարը պարտադիր
  11.6 չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի ուղարկման ամսաթիվը պարտադիր
  11.7 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը և վավերացումը պարտադիր
  11.8 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ուղարկման ամսաթիվը պարտադիր
  11.9 չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի նկարագրությունը ոչ պարտադիր
  11.10 վճարման հանձնարարականը չեղյալ համարելու պատճառը ոչ պարտադիր

(15-րդ կետը փոփ. 21.01.05 N 31-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 21.01.05 N 31-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2016, թիվ 168-Ն 15.05.2017, N 131-Ն
21.01.2005, N 31-Ն 11.03.2005, N 131-Ն
04.08.2004, N 187-Ն 11.09.2004, N 131-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան