«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008079
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 փետրվարի 2008 թ. |
|
թիվ 43-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 3-րդ կետը լրացնել նոր «ժդ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«ժդ. Կենտրոնական բանկի պահանջով` հիմնավորումներ այն մասին, որ հայտատուն հանդիսանում է նաև տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:»:
2) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 4-րդ կետը լրացնել նոր «ի» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«ի. Կենտրոնական բանկի պահանջով` հիմնավորումներ այն մասին, որ հայտատուն հանդիսանում է նաև տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:»:
3) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 5-րդ կետը լրացնել նոր «է» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«է. Կենտրոնական բանկի պահանջով` հիմնավորումներ այն մասին, որ հայտատուն հանդիսանում է նաև տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:»:
4) Կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 49-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. արտարժույթի առուվաճառքի փոխարժեքները արտացոլող վահանակ (վահանակներ),
5) Կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 49-րդ կետի «է» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Եթե փոխանակման կետի փոխարժեքները արտացոլող վահանակի վրա արտացոլված է տվյալ արժույթի փոխարժեքը, և եթե դրամարկղում առկա է պահանջվող գումարը և համապատասխան անվանական արժեքով դրամանիշեր, ապա փոխանակման կետը չպետք է մերժի տվյալ գործարքի իրականացումը:»:
7) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Փոխանակման կետը փոխանակման կետի դրամարկղի ներսում հաճախորդի համար տեսանելի տեղում տեղակայված փոխարժեքները արտացոլող վահանակի (վահանակների) վրա փակցնում է իր կողմից իրականացվող արտարժույթի առուվաճառքի գործառնությունների տեսակների ցանկը և փոխարժեքները: Փոխանակման կետը կարող է նաև փոխարժեքները արտացոլող վահանակ (վահանակներ) տեղադրել հաճախորդների սպասարկման սրահում, իսկ առևտրի (սպասարկման) սրահ ունեցող խանութներում, փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոններում, հյուրանոցներում, օդանավակայանների և երկաթուղային կայարանների տարածքներում գտնվող փոխանակման կետերը կարող են նաև՝ նշված տարածքներում (սպասարկման սրահներում):»:
8) Կանոնակարգ 10-ի հավելվածի Ձև 1-ը հաստատել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Ձև 1
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի հավելվածի
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն ________________
Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա: Լիցենզավորվող անձի անվանումը ____________________________ Կազմակերպական-իրավական ձևը ____________________________ Գտնվելու վայրը _______________________________________ Գործունեության վայրը __________________________________ Հեռախոսահամարը (գործադիր մարմնի ղեկավարի և/կամ նման պարտականություններ կատարող այլ պաշտոնատար անձի) _______________________________________ Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը). 1. _________________ 2. _________________ 3. _________________
Պաշտոնը`
Կ. Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|