Basic information
Number
N 840-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.09.2012-15.09.2012)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
31.08.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.08.2012
Effective date
01.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2012 թվականի N 840-Ա

 

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի հերթական նիստը 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացնելու հետ կապված մասնակից պատվիրակությունների (20 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 2938750 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` նիստի կազմակերպումն ապահովող միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառման («Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում») իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 31

Երևան