Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.27/13(603) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2008 թվականի N 102-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 30-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «04. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2008 թվականի համար` 370 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2008 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 13-ի N 102-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Փորձաքննության տեսակի անվանումը Միավորի նախահաշվային
արժեքը (դրամ)
Քանակը (հատ) Ընդամենը՝ նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)
Ձեռագրաբանական 16650 100 1665.0
Փաստաթղթաբանական 22200 200 4440.0
Ֆոտոտեխնիկական 33300 3  99.9
Դիմանկարային 33300 2  66.6
Տեսաձայնագրառման 44400 11  488.4
Հետքաբանական 16650 140 2331.0
Ձգաբանական 22200 84 1864.8
Պայթյունատեխնիկական 33300 30  999.0
Նյութագիտական 22200 200 4440.0
Սննդային 22200 10  222.0
Կենսաբանական (հողագիտական) 22200 20  444.0
Հեղինակային 16650 10  166.5
Հրդեհատեխնիկական 33300 20  666.0
Շինարարատեխնիկական 22200 80 1776.0
Ճանապարհատրանսպորտային պատահարների
հանգամանքների
11100 100 1110.0
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 33300 25  832.5
Տրանսպորտային հետքաբանական 33300 10  333.0
Տնտեսագիտական 66600 180 11988.0
Ապրանքագիտական 11100 200  2220.0
Համակարգչային տեխնիկական 55500 51  2830.5
Մշակութային արժեքների 44400 31 1376.4
Հոգեբանական 56700 51 2891.8
Դատաբժշկական 45880 61 2798.8
Դատաքիմիական (տոքսիկոլոգիական) 7770 500 3885.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան