Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

13 փետրվարի 2008 թվականի N 104-Ա

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 12-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը` 227161.0 հազ. դրամը, բաշխել հետևյալ կերպ`

1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 164012.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 30650.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 63300.0 հազ. դրամ, 9 ամիս` 110000.0 հազ. դրամ, տարեկան` 164012.1 հազ. դրամ.

2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 36346.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 11782.2 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28208.5 հազ. դրամ, 9 ամիս` 31761.7 հազ. դրամ, տարեկան` 36346.4 հազ. դրամ.

3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, 9 ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 13-ի N 104-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

NN ը/կ Հրատարակման անվանումը Թիվը (հատ) Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը (հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը (դրամ)
1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» 400 102 22.795 930.036 120 111604320
2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» 400 37 16.178 239434.4 130 31126472
3. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» 400 55 0.85 18700 130 2431000
4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) 400 4 25.305 40488 140 5668320
5. «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու»  400   5   50.7   101.400   130 13182000
  Ընդամենը           164 012 112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 13-ի N 104-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

NN ը/կ   Անվանումը Տարեկան միջին թիվը (հատ) Միջին գինը (դրամ) Գումարը (հազ. դրամ)
1. Ամուսնության վկայական 30000 138 4140000
2. Ամուսնալուծության վկայական 11000 138 1518000
3. Ծննդյան վկայական 70000 138 9660000
4. Մահվան վկայական 40000 138 5520000
5. Հայրության ճանաչման վկայական 20000 138 2760000
6. Ծննդյան գրանցման ակտ 700 1950 1365000
7. Ամուսնության գրանցման ակտ 450 1950 877500
8. Ամուսնալուծության գրանցման ակտ 150 1950 292500
9 Մահվան գրանցման ակտ 500 1950 975000
10. Հայրության ճանաչման ակտ 300 1950 585000
11. Որդեգրման գրանցման ակտ 50 1950 97500
12. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 50 1950 97500
13. Մուտքի մատյան (մեծ) 35 4100 143500
14. Մուտքի մատյան (փոքր) 20 2800 56000
15. Ելքի մատյան (մեծ) 20 4100 82000
16. Ելքի մատյան (փոքր) 10 2800 28000
17. Սեղանամատյան 600 4000 2400000
18. Ձևաթուղթ 9.1 A 4/1 163000 6,6 1075800
19. Ձևաթուղթ 9.2 A 4/1 65424 12 785088
20. Ձևաթուղթ 9.2 A 4/2 22000 17 374000
21. Ձևաթուղթ 9.1 A 5/2 22000 7 154000
22. Ձևաթուղթ 11.1 A 4/1 156500 12 1878000
23. Ձևաթուղթ 9.2 A 3/1 65000 14 910000
24. Ձևաթուղթ 14.1 A 3/1 6000 60 360000
25. Ձևաթուղթ 25.1 A 3/2 1500 88 132000
26. Ձևաթուղթ 28.1 A 3/1 1000 80 80000
  Ընդամենը     36346388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 13-ի N 104-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ

 

Անվանումը Թիվը (հատ) Գումարը (հազ. դրամ)
Էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում 1 26802.5
Ընդամենը 1 26802.5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան