Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հոդ.68
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.01.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008051

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 հունվարի 2008 թ.
ք. Երևան

թիվ 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 16) կատարել հետևյալ լրացումները.

1. Կանոնակարգ 16-ի 9-րդ գլուխը լրացնել 50.1, 50.2 և 50.3 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«50.1. Այն դեպքում, երբ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունն ինքնուրույն է մշակել ծրագրային համակարգը, պետք է առկա լինեն՝

ա) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

բ) ծրագրային համակարգի մշակման մասնակիցների ցուցակը, մասնակիցների զբաղեցրած պաշտոնները և մասնագիտական կրթությունը,

գ) ծրագրի մշակման լեզուն, ինտերֆեյսը,

դ) ծրագրային կոդի գտնվելու վայրը,

ե) ծրագրային կոդի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

զ) տեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, տեստավորման արձանագրությունը, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

է) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների՝ տեստավորմանը մասնակցությունը փաստող փաստաթղթերը,

ը) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, փաստաթղթեր:

50.2. Այն դեպքում, երբ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ծրագրային համակարգը մշակվել է այլ կազմակերպության կողմից, պետք է առկա լինեն՝

ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից կիրառվող ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալ կազմակերպության և մշակող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը,

բ) ծրագրային համակարգը մշակող կազմակերպությանը ներկայացված հստակ տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

գ) նոր մշակված ծրագրային ապահովման տեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեստավորման արդյունքները, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

դ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության և ծրագրային ապահովումը մշակող կազմակերպության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

ե) մշակող կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հեղինակավոր աուդիտորական կազմակերպության եզրակացությունը,

զ) մշակող կազմակերպության՝ միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ միջազգային հավաստագրման որևէ կազմակերպության կողմից մշակող կազմակերպությանը տրված վկայագիր կամ գրանցված որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի ապահովագրվածությունը փաստող փաստաթուղթ:

50.3. Սույն կանոնակարգի 50.2 կետում նշված դեպքում պետք է ապահովվեն ծրագրային ապահովման համար անհրաժեշտ հետևյալ կանոնները՝

ա) մշակող կազմակերպության կողմից ծրագրային ապահովման սպասարկման պայմանագրից հրաժարվելու դեպքում տվյալ կազմակերպությունը դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը տեղեկացնում է առնվազն 3 ամիս առաջ,

բ) համակարգի սպասարկման աշխատանքների հետ կապված հարցումների կատարման նվազագույն ժամանակահատվածի առկայություն.

գ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը մշակող կազմակերպությունը տրամադրում է ծրագրային տեքստերը.

դ) մշակող կազմակերպությունը չի կարող որևէ անձնական օգտագործման «բեքդոր», այսինքն՝ հեռահար աշխատատեղից կամայական նպատակով ծրագրային համակարգ մուտքի հնարավորություն ունենալ,

ե) համակարգը մշակող կազմակերպության ստեղծած՝ գլխավոր ադմինիստրատորի գաղտնաբառը վերջնական գործարկումից և ծրագրի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց անմիջապես հետո փոխվում է և փակ ծրարի միջոցով փոխված գաղտնաբառը հանձնվում է կազմակերպության գլխավոր տնօրենին,

զ) համակարգը մշակող կազմակերպությունը կազմակերպում է ուսուցում և (կամ) տրամադրում է համակարգի օգտագործման ձեռնարկներ,

է) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը (կամ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիազորած անձը) պետք է ունենա մոնիտորինգի իրականացման հնարավորություն մշակող կազմակերպությունում՝ պայմանագրի դրույթների ապահովման շրջանակներում (տեխնիկական անվտանգություն, ծրագրերի մշակման և տեստավորման գործընթաց և այլն),

ը) Կենտրոնական բանկին (պահանջի առկայության դեպքում) ծրագրային ապահովման տրամադրման հնարավորության վերապահում՝ անհրաժեշտ անվտանգության տեստավորումների իրականացման նպատակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ա. Ջավադյան

 

2008 թ. փետրվարի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան