«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60408101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 մարտի 2008 թ. |
|
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը՝ որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2003 թվականի հուլիսի 9-ի «Իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գնի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 62-Ն և 2004 թվականի սեպտեմբերի 1-ի «Հակամրցակցային համաձայնությունների որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախագահ` |
Ա. Շահնազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|