Basic information
Number
N 700-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.07.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.07.2012
Effective date
31.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2012 թվականի N 700-Ա

 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը 2012 թվականի սեպտեմբերի 11-14-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում։

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը, ինչպես նաև սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի անցկացման և հյուրերի (25 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 12607500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 30

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation