Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.19/47(571) Հոդ.238
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2008 թվականի N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման 1-ին կետով սահմանված ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկի «Պաշտոնը» սյունակի «Բարձրագույն խմբի պաշտոններ» բաժինը «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «քննչական գլխավոր վարչության պետ», իսկ «Կոչումը» սյունակը` «ոստիկանության գեներալ-լեյտենանտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 5

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան