Basic information
Number
N 184
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.04.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.04.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.04.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.04.2000
Effective date
19.04.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2000 թվականի N 184
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության Երևանի բազային բժշկական ուսումնարանում ռազմաբուժական բաժին ստեղծելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բարձրորակ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող բուժակներով համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) առողջապահության համակարգի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին 2000/2001 ուսումնական տարում հատկացվելիք անվճար ուսուցման տեղերի շրջանակներում սահմանված կարգով նախատեսել Երևանի բազային բժշկական ուսումնարանի ռազմաբուժական բաժնի ընդունելության տեղեր.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության Երևանի բազային բժշկական ուսումնարանի ռազմաբուժական բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation