Basic information
Number
N 385-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.07.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.09.19/46(920).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
24.07.2012
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
24.07.2012
Effective date
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հուլիսի 2012 թ.

N 385-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 25-ի վճիռը` «ԱՍԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 21-ի N 27/8 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

«ԱՍԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00110 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003, N 00004 և N 00005 ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան