041.0861.10.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2001 թվականի N 861
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՁԵՎԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հասարակական, քաղաքական, գիտական, կրթական, հոգևոր և մշակութային ասպարեզներում ներդրած ավանդի և ունեցած վաստակի գնահատման նպատակով`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր` շնորհակալագիր, հուշամեդալ (NN 1 և 2 ձևեր), թանկարժեք նվեր, հուշանվեր, դրամական և զենքով պարգևատրում:
(1-ին կետը փոփ. 18.12.03 N 650-Ն, լրաց. 26.12.03 N 673-Ն, 07.07.04 N 435-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացնելու և խրախուսման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է շնորհակալագրով, թանկարժեք նվերով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ` մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, տնտեսության, ճարտարագիտության, առողջապահության, դիվանագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, պետական և հասարակական-քաղաքական գործունեության, նշանակալի բարեգործական գործունեության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի, ինչպես նաև վաստակած հանգստի ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է նաև զենքով պարգևատրմամբ: Զենքով պարգևատրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով:
(1-ին կետը լրաց. 26.12.03 N 673-Ն, 07.07.04 N 435-Ն)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի առջև խրախուսանքի միջնորդություն կարող են հարուցել Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) ու հասարակական միավորումները:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսման հարց է բարձրացնում անձնական նախաձեռնությամբ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները քննարկում և ամփոփում են Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացվող` իր ոլորտին առնչվող կամ համակարգի մեջ մտնող մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունները:
(4-րդ կետը փոփ. 18.12.03 N 650-Ն)
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում միջնորդություն ներկայացնող մարմնի (կազմակերպության) ղեկավարի կողմից:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին կարող են ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցող անձինք, կազմակերպություններ և կոլեկտիվներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(6-րդ կետը լրաց. 18.12.03 N 650-Ն, 07.07.04 N 435-Ն)
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացվող անձի վերաբերյալ կարող են հարուցվել մեկից ավելի միջնորդություններ:
8. Միջնորդագրի հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում խրախուսման ներկայացվող անձի`
ա) կենսագրական տվյալները,
բ) բնութագիրը` դրանում ներառելով առանձին ասպարեզներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացված անձանց մասին միջնորդագրերը քննարկելիս կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, վերադարձվել լրացուցիչ քննարկման կամ չեզոք կարծիքի:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել միջնորդված խրախուսանքի ձևը կամ մերժել միջնորդությունը:
11. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշամեդալը, թանկարժեք նվերը, հուշանվերը, դրամական պարգևատրումը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ (կամ համաձայնությամբ), համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ համապատասխան պաշտոնատար անձը:
(11-րդ կետը խմբ. 18.12.03 N 650-Ն, լրաց. 26.12.03 N 673-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
_____________ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար ______________ ին պարգևատրել շնորհակալագրով:
քաղ. Երևան ___ ________ 2001 թ. N ___
Ձև1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
----------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------
ունեցած նշանակալի վաստակի և (կամ) ակտիվ աշխատանքային գործունեության համար
--------------------------------------------------------------------------------- - ին
խրախուսել շնորհակալագրով։
------ ----------- 200 թ. N ------ քաղ. Երևան |
(Ձև1-ը խմբ. 18.12.03 N 650-Ն)
Ձև 2
(Ձև2-ը լրաց. 18.12.03 N 650-Ն)