040.0255.30.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2001 թվականի N 255
քաղ. Երևան
2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
2001 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն առավելագույնս արդյունավետ ու մատչելի ձևով կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնել 2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում պետական պատվերի տեղադրմամբ:
2. Սահմանել, որ`
ա) 2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը.
բ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 («Հիվանդանոցային բուժօգնություն») և 03 («Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») ենթախմբերի բաշխումն ըստ առանձին ծրագրերի իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
գ) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվները, ինչպես նաև միջինացված գները, ըստ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների, տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.01 N 421)
ե) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքների վերաբերյալ համապատասխան պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց՝ առանց պարտապանի համաձայնության:
(2-րդ կետը փոփ. 16.05.01 N 421, լրաց. 14.01.02 N 29)
3. Հաստատել`
ա) 2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու պետական պատվեր տեղադրող մարմինների` համաձայն N 1 հավելվածի.
բ) 2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.01 N 421)
դ) 2001 թվականին բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 16.05.01 N 421)
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 («Հիվանդանոցային բուժօգնություն») և 03 («Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») ենթախմբերի բաշխումն ըստ առանձին ծրագրերի` 2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան.
բ) երկշաբաթյա ժամկետում համատեղ մշակել և սահմանված կարգով հաստատել պետական պատվեր տեղադրող մարմնի և բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների միջև պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման, կնքվելիք օրինակելի պայմանագրերի, հաշվետվության և հանձնման-ընդունման ակտի ձևերը.
գ) երկշաբաթյա ժամկետում համատեղ մշակել և, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գները.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 30.05.01 N 476)
(4-րղ կետը փոփ. 30.05.01 N 476)
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում երկշաբաթյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական ակտեր.
բ) ապահովել սույն որոշման լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2000 թվականի տարեկան հաշվետվություններն ընդունելուց և ամփոփելուց հետո մինչև 2001 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից թերֆինանսավորման արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Խումբը |
Ենթա- |
Բժշկական օգնության և սպասարկման |
Գումարը |
Պետական պատվեր տեղադրող մարմինները | |||
ՀՀ առողջա- |
ՀՀ սոցիալական |
ՀՀ կառա- |
ՀՀ Գեղար- | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
05 | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, որից` |
17,852,116.7 |
|||||
02 | Հիվանդանոցային բուժօգնություն, որից` |
9,443,280.0 |
|||||
1. Հիվանդանոցային բուժօգնություն |
9,126,610.0 |
|
|
9,126,610.0 |
|||
2. Հոգեբանական առողջության վերականգնման ծառայությունների ձեռքբերում |
43970,0 |
|
43970,0 |
||||
3. Վարդենիսի տուն-ինտերնատում հոգեկան հիվանդների խնամք |
142700,0 |
|
|
|
142700,0 | ||
03 | Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն, որից` |
3916243,2 |
|
||||
1. Առողջության առաջնային պահպանում |
3911243,2 |
3911243,2 |
|||||
04 | Հիգիենիկ- հակահամաճարակային ծառայություն, այդ թվում` |
866388,3 |
866388,3 |
||||
հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության պահպանում |
866388,3 |
866388,3 |
|||||
05 | Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր, այդ թվում` |
3545120,9 |
3545120,9 |
||||
1. Առողջապահական հաստատությունների համար սարքավորումների և ավտոտրանսպորտի ձեռքբերում |
150000,0 |
150000,0 |
|||||
2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում |
840400,0 |
840400,0 |
|||||
3. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
40000,0 |
40000,0 |
|||||
4. Առողջապահական այլ ծառայություններ մատուցող հիմնարկների պահպանում |
110000,0 |
110000,0 |
|||||
5. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր |
227710,9 |
227710,9 |
|||||
6. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման ծրագիր |
1998260,0 |
1998260,0 |
|||||
7. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող` առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն |
178750,0 |
178750,0 |
(հավելվածը փոփ. 30.04.01 N 374)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ *
Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված անձինք **
1-ին խմբի հաշմանդամներ
2-րդ խմբի հաշմանդամներ
3-րդ խմբի հաշմանդամներ
Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
Միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան)
Ծնողազուրկ երեխաներ (միակողմանի, երկկողմանի, մինչև 18 տարեկան)
Հաշմանդամ երեխաներ (մինչև 16 տարեկան)
Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող)
ընտանիքների երեխաներ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ
Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
Բռնադատվածներ
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում քննվողներ
Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)
Մինչև 7 տարեկան երեխաներ` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում
Մինչև 3 տարեկան մանուկներ` հիվանդանոցային բուժհաստատություններում
Զորակոչային տարիքի անձինք
Զինծառայողներ ***
Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ ***
____
* Բացառությամբ բժշկական օգնության հետևյալ տեսակների`
- կոսմետոլոգիական միջամտություն
- օրգանների փոխպատվաստում
- արհեստական օրգանների և հյուսվածքների պատվաստում
- ստոմատոլոգիայում` թանկարժեք մետաղների և տիտանի նիտրիդի օգտագործում
** Բալային սահմանը որոշում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ
*** Բժշկական օգնությունն ու սպասարկումը քաղաքացիական բուժհաստատություններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված հրահանգներին համապատասխան` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման հիմնական սկզբունքները
1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում բուժհաստատություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգն ու պայմանները:
2. Հիվանդանոցային բուժհաստատություններում իրականացվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի ձևավորման սկզբունքով:
Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման համար` բուժհաստատության և պետական պատվեր տեղադրող մարմնի (այսուհետև` պատվիրատու) միջև կնքված պայմանագրով սահմանված ծավալների շրջանակներում:
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից համատեղ հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով Հայաստանի Հանրապետության մեկ բնակչի հաշվով միջինացված գներով:
4. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») ենթախմբերի բաշխումն ըստ ծրագրերի իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերաբաշխումներ կատարվելու դեպքում հաստատված պայմանագրային ծավալները` ըստ բուժօգնության և սպասարկման տեսակների, ենթակա են վերանայման, եթե դրա մասին նշված է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքում կամ այդ օրենքի ընդունման հետ կապված` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունված որոշման մեջ:
6. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առանձին տեսակների (որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից) փոխհատուցումն իրականացվում է համավճարի (մասնակի վճարման) սկզբունքով` տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) գների շրջանակներում: Համավճարի (մասնակի վճարումների) չափով պակասեցվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի համար պետության կողմից երաշխավորված ֆինանսավորումը:
7. Բուժհաստատության բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային ծավալների ձևավորման նպատակով բուժհաստատությունը պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով, ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա մասնագիտական ներուժի և կառուցվածքի վերաբերյալ:
8. Բուժհաստատությունը պատվիրատուին հաշվետվություն է ներկայացնում իրականացված բժշկական օգնության և սպասարկման մասին (անկախ փոխհատուցման ձևից)` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից սահմանված կարգի և հաստատված ձևերի:
9. Բուժհաստատության ֆինանսավորումը կատարվում է պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ամսական հաշվետվությունների (յուրաքանչյուր ամսվա հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը) և հայտերի համաձայն:
II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումը
10. Հիվանդանոցային բուժհաստատություններում (այսուհետև` հիվանդանոց) սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են`
ա) սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար, այդ թվում` տարափոխիկ հիվանդությունների բուժում, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բուժում.
բ) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնություն.
գ) մինչև 3 տարեկան մանուկների բուժօգնություն.
դ) ծննդաբերության հետ կապված բուժօգնություն.
ե) վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակներ.
զ) հեմոդիալիզի անցկացում:
11. Սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները նյարդահոգեբուժական, հակատուբերկուլյոզային, նարկոլոգիական կենտրոնների, դիսպանսերների և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի համար`
ա) որոշվում է տվյալ հիվանդանոցի համար հաստատված` մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին հաշվարկային զբաղվածության և մեկ մահճակալ-օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով.
բ) ֆինանսավորման ծավալները որոշվում են ըստ բաժանմունքների և բուժօգնության տեսակների` փաստացի կատարված հիվանդ-օրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն հաստատված սահմանափակված բյուջեի ծավալից ոչ ավելի:
Հիվանդանոցներում փաստացի կատարված հիվանդ-օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման, ըստ բաժանմունքների, չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:
12. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է`
ա) Երևանի և մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ 2000 թվականին հիվանդանոցներում պատվիրատուի կողմից ընդունված վճարովի կարգով և պետական պատվերի շրջանակներում կատարված փաստացի ծավալների, բացառությամբ` «Ծննդօգնություն», «Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում», «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» և «Հեմոդիալիզի անցկացում» ծրագրերի (այսուհետև` փաստացի կատարված ծավալներ), համամասնության.
բ) Երևանի հիվանդանոցների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար առանձին հիվանդանոցներում 2000 թվականին փաստացի կատարված ծավալների նկատմամբ կիրառելով 2001 թվականին Երևանի համար (հանրագումարային ձևով) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար նախատեսված ծավալների և 2000 թվականին փաստացի կատարված ծավալների համադրումից առաջացած գործակիցը.
գ) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար առանձին հիվանդանոցներում 2000 թվականին փաստացի կատարված ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար 2001 թվականին հաշվարկված միջինացված գումարի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում 2000 թվականին փաստացի կատարված ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:
13. Մինչև 3 տարեկան մանուկների բուժօգնության համար սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է`
ա) Երևանի և մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով մինչև 3 տարեկան մանուկների հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ 2000 թվականին հիվանդանոցներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի փաստացի ծավալների համամասնության.
բ) Երևանի հիվանդանոցների համար` «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում 2000 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված ծավալների նկատմամբ կիրառելով 2001 թվականին Երևանի համար հանրագումարային ձևով մինչև 3 տարեկան մանուկների բուժօգնության համար նախատեսված ծավալների և 2000 թվականին «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում փաստացի կատարված ծավալների համադրումից առաջացած գործակիցը.
գ) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում 2000 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող մինչև 3 տարեկան մեկ երեխայի համար 2001 թվականին հաշվարկված միջինացված գումարի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ մարզի մինչև 3 տարեկան մանուկների թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում 2000 թվականին փաստացի կատարված ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:
14. Հիվանդանոցներում ինֆեկցիոն հիվանդությունների, ծննդաբերության հետ կապված բուժօգնության, վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակների հետ կապված բուժօգնության իրականացման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են հիվանդանոցների (բաժանմունքների), ծննդատների, դիսպանսերների կողմից նշված ծրագրերով 2001 թվականին նախատեսված ֆինանսական ծավալների և 2000 թվականին փաստացի կատարված ծավալների համադրումից առաջացած գործակցի ու առանձին հիվանդանոցների կողմից 2000 թվականին փաստացի կատարված նույն ծավալի արտադրյալով:
15. Հեմոդիալիզի անցկացման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցների, հաստատված հիվանդների թվաքանակի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:
16. Սահմանափակված բյուջեն հաստատվում է հաշվարկված բազային ծավալների չափով: Հաստատված սահմանափակված բյուջեի 10 տոկոս փաստացի ծավալների շեղումը (թերակատարում կամ գերակատարում) համարվում է «ռիսկի գոտի», որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է հաստատված սահմանափակված բյուջեի չափով:
«Ռիսկի գոտուց» պակաս փաստացի ծավալների թերակատարման դեպքում փոխհատուցումը կատարվում է փաստացի կատարված ծավալների չափով:
(16-րդ կետը փոփ. 30.04.01 N 374)
17. Սահմանափակված բյուջեի հաշվարկված բազային ծավալները տարվա ընթացքում կարող են փոփոխվել առաջիկա ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության և բուժհաստատությունների հիմնադիրների համաձայնությամբ:
18. Բացառությամբ հեմոդիալիզի անցկացման և վերակենդանացման ու անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող դեպքերի` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի (իսկ հոգեկան հիվանդությունների, տուբերկուլյոզի և ծննդաբերության դեպքերում` համապատասխան մասնագետի) ուղեգրով:
19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաստատում է վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակների ցանկը` 2001 թվականին նախատեսված գումարների շրջանակներում:
20. Հատուկ ցուցումների դեպքում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժման համար նախատեսված հատկացումների շրջանակներում բուժօգնություն կարող է իրականացվել նաև`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուղեգրերով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բուժհաստատություններում` յուրաքանչյուր հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով հաստատված սահմանափակված բյուջեի ծավալի սահմաններում.
բ) Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ուղեգրերով` իրենց հիմնադրած հիվանդանոցներում` տվյալ հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի 2 տոկոսի սահմաններում.
գ) հիվանդանոցի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ` տվյալ հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի 3 տոկոսի սահմաններում:
21. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
III. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը
22. «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ծրագրի ֆինանսավորման բազային ծավալը յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համար որոշվում է 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով:
23. Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության հետ կնքում է պայմանագիր` ֆինանսավորման հաշվարկված բազային ծավալի չափով:
(23-րդ կետը փոփ. 30.04.01 N 374)
24. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումն իրականացվում է «2001 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 03 ենթախմբի («Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:
25. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգրով: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության սպասարկման տարածքում հաշվառված` վերը նշված անձանց 7 տոկոսի չափաքանակից պակաս տրված ուղեգրումներից հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված գումարից առաջացած տնտեսումների 50 տոկոսը (հաշվարկված միջին գնով) հատկացվում է տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը` ամբուլատոր պայմաններում բուժօգնություն իրականացնելու նպատակով:
26. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
IV. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը
27. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կայանների (բաժանմունքների) ֆինանսավորման բազային ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով ըստ տարածաշրջանների մեկ բնակչի հաշվով միջինացված գումարների և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի արտադրյալով:
28. Ֆինանսավորումն իրականացվում է ըստ փաստացի սպասարկված կանչերի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից կանչերի համար սահմանված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) գներով:
29. Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) հետ կնքում է պայմանագիր` հաշվարկված բազային ծավալի չափով:
(29-րդ կետը փոփ. 30.04.01 N 374)
30. Պետական պատվեր տեղադրող մարմինը շտապ բժշկական օգնության դիմաց փոխհատուցումը կատարում է «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») շտապ բժշկական օգնության համար նախատեսված գումարներից:
31. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
V. Պետական մասնակցությամբ ընկերություններում ֆինանսական հոսքերի կառավարումը
32. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տարվա ընթացքում բժշկական հաստատությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում և հաստատվում է բժշկական հաստատության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշիվ:
33. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգի II, III, IV բաժիններում սահմանված եղանակներով և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի, «Առողջապահություն» խմբի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:
34. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է կողմնորոշիչ հետևյալ չափանիշներով`
ա) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների որոշման նպատակով դրանց բազային ամսական չափը նախատեսվում է բյուջետային համակարգի բուժաշխատողների համար սահմանված դրույքաչափերի շրջանակներում: Ֆինանսական տարվա ընթացքում, լրացուցիչ հնարավորության դեպքում, հաստատության ղեկավարի կողմից սահմանվում են աշխատավարձի հավելումներ և պարգևատրումներ: Սոցիալական պարտադիր ապահովագրության վճարները նախատեսվում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով` միջին դրույքաչափի սահմաններում.
բ) դեղորայքի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են ելնելով բժշկական հաստատության պրոֆիլից` հիվանդների բուժման համար առաջին անհրաժեշտության դեղորայքի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափով.
գ) սննդի ծախսերը նախատեսվում են հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող բուժհաստատություններում և բաժանմունքներում: Մյուս բուժհաստատություններում և բաժանմունքներում սննդի ծախսերը կատարվում են հիվանդի պահանջով, ըստ որում, առաջացած սննդի ծախսերի տնտեսումները (թերածախս) կարող են ուղղվել բուժհաստատության մյուս ծախսերին.
դ) Էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և այլ ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի հաստատություններում 2000 թվականին մեկ հիվանդի հաշվով փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:
35. Բժշկական հաստատությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, դեղորայքային ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:
36. Բժշկական հաստատությունում գոյացած կրեդիտորական պարտքերի մարման համար պետությունը պարտավորություն է կրում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային ծավալների համար` փաստացի կատարված ծախսերի չվճարված մասի չափով:
Նշված դրույթները չեն վերաբերում հարկերին, տուրքերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարների գծով առաջացած պարտքերին:
(հավելվածը փոփ. 30.04.01 N 374)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.01.2002, N 29 | 14.01.2002, N 255 | |
30.05.2001, N 476 | 30.05.2001, N 255 | |
16.05.2001, N 421 | 16.05.2001, N 255 | |
30.04.2001, N 374 | 30.04.2001, N 255 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|