«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2000 թվականի N 613
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման N 2 հավելվածի ցանկում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից մինչև 2000 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկությունները (ըստ ընկերությունների) ներկայացվելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածում նշված ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում նշված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշման հավելվածում նշված մասնավորեցման ենթակա պետական գույքի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելու ժամկետից 10 օր առաջ ավարտել այդ ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» հրամանին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սույն որոշման 5-րդ կետի պահանջների կատարման արդյունքների մասին.
բ) սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների պետական գույքի գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերությունների մասին.
գ) անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված` չմասնավորեցված ընկերությունների պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ:
(«գ» ենթակետը փոփ. 17.01.01 N 32, խմբ. 15.03.01 N 202, 25.06.01 N 560)
7. Հանձնաժողովին` առանձին-առանձին քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի մասնավորեցման ընթացքում պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունների հարցը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարության կողմից մինչեվ 2000 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկությունները (ըստ ընկերությունների) ներկայացվելու
NN ը/կ |
Ծածկագիրը | Ընկերության անվանումը | Տեղեկությունները ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելու ժամկետը |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | |||
1. |
21857 |
«Սապֆիր» ՓԲԸ «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ «Հայոսկի» ՊՓԲԸ «Արմենմոտոր» ՓԲԸ «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ «Մարս» ՊՓԲԸ «Գյումրի-Տեքստիլ» ՓԲԸ «Մանվածքային ֆաբրիկա» ՓԲԸ «Դվին» հյուրանոց» ՊՓԲԸ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ «Հրազդանցեմենտ» ՎՁ» ՍՊԸ «Հայապակի» ՓԲԸ «Արմավիրապակի» ՓԲԸ |
20.10.2000 թ. ներկայացվել է 15.10.2000 թ. 30.10.2000 թ. 30.11.2000 թ. 30.11.2000 թ. 01.11.2000 թ. 15.10.2000 թ. 01.11.2000 թ. 20.11.2000 թ. 20.11.2000 թ. ներկայացվել է ներկայացվել է |
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն | |||
14. | 60032 | «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի
Դ. Վարդանյան |
- ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Մարկոսյան |
- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Շահնազարյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ |
Գ. Նիկողոսյան |
- ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Մ. Մելքումյան |
- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ |
Ռ. Դավթյանին |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ |
Հ. Մարգարյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության մասնավորեցման վարչության պետ |
Մ. Վարդանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Ս. Փափազյան |
- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության ռազմավարական նշանակության ընկերությունների մասնավորեցման բաժնի պետ |
(Կազմը փոփ. 08.11.00 N 722)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2002, N 1364-Ն | 05.10.2002, N 613 | |
12.01.2002, N 25 | 12.01.2002, N 613 | |
25.06.2001, N 560 | 25.06.2001, N 613 | |
15.03.2001, N 202 | 15.03.2001, N 613 | |
17.01.2001, N 32 | 17.01.2001, N 613 | |
08.11.2000, N 722 | 08.11.2000, N 613 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|