ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2008 թվականի N 212-Ն
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 27-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «13. Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ անդամակցային պարտավորությունների իրականացում» 2008 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 212-Ն որոշման |
2008 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները | 2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարները (հազ. դրամ) | |||||
ծրագրով նախատեսված աշխատանքների | ||||||
նկարագիրը | վերջնական արդյունքը | առա- ջին եռամ- սյակ |
առա- ջին կիս- ամյակ |
ինն ամիս |
տարի | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
1. ԱՀԿ-ի ծանուցման գործակալության ինտերնետային կայքի /www.arm-wto.am/ պահպանում, շարունակական զարգացում, նրա բովանդակության պարբերական թարմացում, ընդգրկման ոլորտների ընդլայնում |
1.1. ԱՀԿ-ում ընթացող գործընթացների, բազմակողմ բանակցությունների ընթացիկ փուլի ու զարգացումների լուսաբանում և դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպում |
ԱՀԿ-ի հարցման կետերի, ՀՀ պետական կառավարման մարմինների, գործարարների և հասարակության լայն խավերի համար ընդգրկուն և հասանելի ինտերնետային կայքի ապահովում` ՀՀ և համաշխարհային արտաքին տնտեսական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, քննարկումների ապահովման, ՀՀ գործարարներին ԱՀԿ-ի անդամ երկրների առևտրային |
||||
1.2. ՀՀ առևտրատնտեսական առկա և նախատեսվող օրենսդրության հավաքագրում, ներկայացում և դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպում | ||||||
1.3. ԱՀԿ-ի անդամ երկրների առևտրատնտեսական բնագավառին վերաբերող բոլոր գործող օրենքների ու կանոնակարգերի և նոր նախաձեռնությունների ներկայացում, մաքսային ուղեցույցների և առևտրային քաղաքականության համառոտ ներկայացում |
ռեժիմների ուսումնասիրման, նոր շուկաների հայթայթման և արտահանման խրախուսման աջակցություն: Նախատեսվում է ավելացնել կայքից օգտվողների թիվը մոտ 30%-ով, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել տեղեկատվություն կայքում տեղադրվող և տեղադրված նյութերի մասին | |||||
1.4. Ինտերնետային կայքի զարգացում, | ||||||
Ընդհանուր արժեքը` |
x |
3,062.4 |
826.0 | 1,617.0 | 2,386.0 | 3,062.4 |
2. Հայաստանի Հանրապետության գործարարների հետ հանդիպումների, խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում |
2.1. ԱՀԿ-ի դերի և նշանակության, ԱՀԿ-ի համաձայնագրերի հիմնական դրույթներին |
գյուղատնտեսության ոլորտում կատարվող փոփոխությունների ազդեցության ուսումնասիրություն, պարտավորությունների սահուն և ՀՀ գյուղատնտեսության համար ոչ ցավալի իրականացնելու ուղիների փնտրում, ՀՀ գործարարներին միջազգային առևտրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովում, ԱՀԿ-ի բազմակողմ բանակցություններին մասնակցության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գործարարների և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության ընդլայնման աջակցում, ՀՀ գործարարներին ԱՀԿ-ի համաձայնագրերով տրվող հնարավո-րությունների և օգուտների ներկայա-ցում, ուսումնասիրությունների արդյունքում վեր հանած խնդիրների լուծումների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում համապատասխան մարմիններին |
||||
2.2. ՀՀ գործարարներին ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների ներկայացում, դրանց իրականացման ժամանակ գործարարների մոտ ի հայտ եկող դժվարությունների վերհանում | ||||||
2.3. գյուղատնտեսության ոլորտում ԱՀԿ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների ավելի սահուն և կայուն ապահովման նպատակով կատարվող փոփոխությունների հնարավոր ազդեցության ուսումնասիրություն, ՀՀ գործարարների մոտ ծագող խնդիրների բացահայտման նպատակով գործարարների հետ քննարկումների կազմակերպում, առաջարկների ներկայացում | ||||||
Ընդհանուր արժեքը` |
x |
8,946.2 |
2,069.0 | 4,527.0 | 7,002.0 | 8,946.2 |
3. ԱՀԿ-ի հարցման կետերի, ՀՀ համապատասխան նախարարությունների, պետական և տարածքային կառավարման այլ մարմինների պատասխանատու աշխատողների հետ դասընթացների կազմակերպում, համապատասխան ուսումնասիրությունների անցկացում |
3.1. ԱՀԿ-ի որոշ համաձայնագրերի մասնագիտացված դասընթացների կազմակերպում և ստանձնած պարտավորությունների ներկայացում |
ԱՀԿ-ի հարցման կետերի և պետական կառավարման մարմինների աշխատողների |
||||
3.2. ԱՀԿ-ի շրջանակում ընթացող բազմակողմ բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ուսումնասիրություն, օգուտների և վնասների վերհանում, այդ բանակցություններում ՀՀ դիրքորոշման ձևավորման աջակցություն | ||||||
3.3. ԱՀԿ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման նպատակով համապատասխան ուսումնասիրությունների անցկացում, թերությունների վերհանում, լուծման ուղիների ներկայացում | ||||||
Ընդհանուր արժեքը` |
x |
11,107.4 |
1,636.0 | 4,421.0 | 8,444.0 | 11,107.4 |
4. ԱՀԿ-ի համաձայնագրերի ընդհանուր դրույթների և պահանջների, ինչպես նաև ընթացիկ բանակցությունների վերաբերյալ համապատասխան գրականության թարգմանություն և տպագրություն |
4.1. ԱՀԿ-ի բանակցությունների ընթացիկ փուլում ԱՀԿ-ի անդամ երկրների առաջարկությունների, դիրքորոշումների և դրանց շուրջ կայացած քննարկումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, թարգմանում և տպագրություն |
ԱՀԿ-ի հարցման կետերի, ՀՀ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատողներին, ՀՀ գործարարներին ու հասարակության լայն խավերին ԱՀԿ-ի որոշ համաձայնագրերի տեխնիկական փաստաթղթերին, ԱՀԿ-ի շրջանակում ընթացող դիրքորոշումների ծանոթացում: |
||||
4.2. ԱՀԿ-ի շրջանակում որոշ բնագավառներին վերաբերող տեխնիկական փաստաթղթերի և այլ նյութերի թարգմանություն և տպագրում |
||||||
Ընդհանուր արժեքը` |
x |
5,724.0 |
1,237.0 | 2,413.0 | 3,798.0 | 5,724.0 |
Ընդամենը |
28,840.0 |
5,768.0 | 12,978.0 | 21,630.0 | 28,840.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|