Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 256-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 234-Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերը և շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակները հաստատելու մասին» N 234-Ն և 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերը և շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակները հաստատելու մասին» N 234-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «տեխնիկական զննության կայանին ամրագրված հերթական համարը» բառերը փոխարինել «տեխնիկական զննության գործունեություն իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 256-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 234-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ

 

Լիցենզիայի գործողության վարչական տարածքը Լիցենզիաների գործողության վայրերում շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը Լիցենզիայի հերթական համարը Տեխնիկական զննության գործունեության իրականացման վայրը Տեխնիկական զննության գործունեության իրականացման վայրում շահագործվող հոսքագծերի Ծանոթա-
գրություն
ընդա-
մենը
այդ թվում`
թեթև մարդա-
տար
ունի-
վերսալ
տեսակը քանակը
1 2 3 4 5 6 7 8 9
Քաղ. Երևան 3 3 - 01 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 02 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 03 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 04 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 05 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 06 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 07 քաղ. Երևան մարդատար 3  
3 3 - 08 քաղ. Երևան մարդատար 3  
2 - 2 09 քաղ. Երևան բեռնատար 2 քաղաքի հյուսիսային սահմա-
նագծում
2 - 2 10 քաղ. Երևան բեռնատար 2 քաղաքի հարավային սահմա-
նագծում
ՀՀ Արագածոտնի մարզ 3 1 2 11 քաղ. Աշտարակ մարդատար 1  
ունիվերսալ 1  
քաղ. Ապարան ունիվերսալ 1  
ՀՀ Արարատի մարզ 4 1 3 12 քաղ. Արտաշատ մարդատար 1  
ունիվերսալ 1  
քաղ. Արարատ ունիվերսալ 1  
քաղ. Մասիս ունիվերսալ 1  
ՀՀ Արմավիրի մարզ 4 2 2 13 քաղ. Արմավիր մարդատար 1  
ունիվերսալ 1  
քաղ. Վաղարշապատ մարդատար 1  
ունիվերսալ 1  
ՀՀ Գեղարքունիքի մարզ 2 - 2 14 քաղ. Մարտունի ունիվերսալ 1  
քաղ. Սևան ունիվերսալ 1  
ՀՀ Լոռու մարզ 4 2 2 15 քաղ. Վանաձոր մարդատար 2  
ունիվերսալ 1  
16 քաղ. Ստեփանավան ունիվերսալ 1  
ՀՀ Կոտայքի մարզ 4 1 3 17 քաղ. Աբովյան մարդատար 1  
ունիվերսալ 1  
18 քաղ. Հրազդան ունիվերսալ 1  
19 քաղ. Նաիրի ունիվերսալ 1  
ՀՀ Շիրակի մարզ 4 2 2 20 քաղ. Գյումրի մարդատար 2  
ունիվերսալ 1  
21 քաղ. Արթիկ ունիվերսալ 1  
ՀՀ Սյունիքի մարզ 2 - 2 22 քաղ. Կապան ունիվերսալ 1  
քաղ. Գորիս ունիվերսալ 1  
ՀՀ Վայոց ձորի մարզ 1 - 1 23 քաղ. Եղեգնաձոր ունիվերսալ 1  
ՀՀ Տավուշի մարզ 3 1 2 24 քաղ. Իջևան մարդատար 1  
ունիվերսալ 1  
25  քաղ. Բերդ ունիվերսալ 1  
  59 34 25       59  
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան