040.0324.29.05.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 1998 թվականի N 324
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Պետական արժեթղթերի շրջանառությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1998 թվականի հունիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի վաճառքը, շահումների խաղարկությունների անցկացումը, ինչպես նաև իրականացնել նշված պարտատոմսերի հետգնում` հայտարարված նոր անվանական արժեքով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնումն իրականացվում է 1998 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:
(2-րդ կետը փոփ. 07.06.00 N 291, 11.09.03 N 1132-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի նոր անվանական արժեքը և դրա հաշվարկման սկզբունքները.
բ) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման համար նախատեսված ծախսերի գերազանցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |