Basic information
Number
N 169-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.09.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.09.18/24(437) Հոդ.222
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
29.08.2012
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
29.08.2012
Effective date
28.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2012 թ.  
ք. Երևան

N 169-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 69-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 69-Ն հրամանի հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի «բ» ենթակետը «օրենսդիր,» բառից հետո լրացնել «գործադիր (այդ թվում՝ մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումը նաև տեղական խորհուրդների գործադիր մարմիններում)» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 Հ. Թովմասյան