Basic information
Number
N 877-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.09.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
10.09.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.09.2012
Effective date
11.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2012 թվականի N 877-Ա

 

Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՐԻՋՈՒՆԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Ա. Հովհաննիսյանին 2012 թվականի սեպտեմբերի 26-28-ը գործուղել Բրիջունի (Խորվաթիայի Հանրապետություն)` արդարադատության ոլորտի տեղեկատվական համակարգերի մասնագետների համար անցկացվող խորհրդատվական ժողովին մասնակցելու համար:

2. Ա. Օրբելյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրիջունի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օրբելյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրիջունի գործուղման հետ կապված ճանապարհածախսը (Զագրեբից մինչև Բրիջունի), ինչպես նաև կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի` Բրիջունի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան