«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60508055
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 փետրվարի 2008 թ. ք. Երևան |
N 117-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշմամբ հաստատված հավելվածի 5-8-րդ կետերի «ե» ենթակետերով նախատեսված ցանկերը (Ցանկ N 2, Ցանկ N 4, Ցանկ N 6, Ցանկ N 8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«հասարակայնության հետ կապերի հմտություններ»:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |