Գլխավոր տեղեկություն
Համար
N 863-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.725
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2003 թվականի N 863-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 3196 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 3183.3 հեկտարը, որից՝ 65.8 հեկտար վարելահող, 859.5 հեկտար արոտ, 2258 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա այդ թվում՝ 11 հեկտար վարելահող՝ աճուրդով օտարելու համար.

(«ա» կետը լրաց. 25.01.05 N 51-Ն)

բ) 1.5 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 11.25 հեկտարը, որից՝ 6.25 հեկտար վարելահող, 5 հեկտար արոտ՝ հատուկ նշանակության հողերի կատեգորիա.

դ) քաղաքացիների սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության 1.75 հեկտար վարելահողը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 863-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Տարե-
թիվը

Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)

Պայմա-
նական նշանը

Ընդա-
մենը

այդ թվում՝

վարե-
լահող

բազմամյա տնկարկ-
ներ

խոտ-
հարք

արոտ

այլ հողեր

2003 թ.

Գյուղատնտեսական նշանակության

Գ

 

 

 

 

 

 

Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման

Բ

1.5

 

 

 

 1.5

 

Հ

 

 

 

 

 

 

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

 

 

 

 

 

 

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

 

 

 

 

 

 

Ջրային հողեր

Ջ

 

 

 

 

 

 

Հատուկ նշանակության հողեր

ՀՆ

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1.5

 

 

 

1.5

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2005, N 51-Ն 21.02.2005, N 863-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան