Basic information
Number
N 811-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.08.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.08.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.08.2012
Effective date
25.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2012 թվականի N 811-Ա

 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՐՈՎՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Ա. Ասատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Ռ. Վարդանյանին 2012 թվականի հոկտեմբերի 3-8-ը գործուղել Դուբրովնիկ (Խորվաթիայի Հանրապետություն)՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2-րդ եվրոպական օգնության և աջակցման հանդիպմանը մասնակցելու համար։

2. Տ. Գևորգյանի, Ա. Ասատրյանի և Ռ. Վարդանյանի՝ Դուբրովնիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբրովնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 24

Երևան