«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 մարտի 2007 թ. |
N 140-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ի) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողները`
1) 2007 թվականի հուլիսի 1-ից հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերը հաճախորդներին (բաժանորդներին) տրամադրում են գրավոր պայմանագրի հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից շուտ իրացված (շրջանառության մեջ գտնվող) հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող հաճախորդների (բաժանորդների) հետ մինչև 2008 թվականի հունիսի 1-ը վերակնքում են գրավոր պայմանագրեր.
(2-րդ ենթակետը փոփ. 30.10.07 N 486-Ն, 15.02.08 N 62-Ն)
3) ֆիզիկական անձանց հետ կնքվող (վերակնքվող) սույն կետում նշված գրավոր պայմանագրերին կցում են անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող այլ փաստաթուղթ) ընթեռնելի պատճենը և պայմանագրերը կնքում (վերակնքում) են ֆիզիկական անձի ներկայությամբ, իսկ այլ անձանց հետ պայմանագրերը կնքում (վերակնքում) են երկկողմ կնիքներով դրոշմված փաստաթուղթ կազմելու միջոցով.
4) վարում և պահպանում են հաճախորդների (բաժանորդների) տվյալների էլեկտրոնային և փաստաթղթային բազան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.06.2011, N 285-Ն | 01.08.2011, N 140-Ն | |
23.06.2008, N 326-Ն | 25.07.2008, N 140-Ն | |
15.02.2008, N 62-Ն | 13.03.2008, N 140-Ն | |
30.10.2007, N 486 -Ն | 11.11.2007, N 140-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|