Basic information
Number
N 779-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.08.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.08.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.08.2012
Effective date
16.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2012 թվականի N 779-Ա

 

Ա. ՆԱԴԻՐՅԱՆԻ՝ ԲԱԹՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Քննչական գործողություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա. Նադիրյանի՝ 2012 թվականի օգոստոսի 15-30-ը Բաթում (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 15

Երևան