«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2003 թվականի N 762-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքային ենթակայության «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների։
(1-ին կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
2. Ընդունել ի գիտություն, որ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները համապատասխանաբար հանդիսանում են «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը՝ փոխանցման ակտերի հիման վրա։
(2-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
3. «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող՝ 355.2 հազ. դրամ և 13839.0 հազ. դրամ արժողությամբ համապատասխան գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին։
(3-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
4. «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության՝ 16716.4 հազ. դրամ և 16221.8 հազ. դրամ արժողությամբ համապատասխան շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։
(4-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
5. Սահմանել, որ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակը մշակութային (թատերական և համերգային) գործունեության իրականացումն է։
(5-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
6. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) տեսագրությունների և ձայնագրությունների (սեփական ներկայացումների և համերգների) վերարտադրություն.
բ) ձայնագրությունների (սեփական) հրատարակություն.
գ) ռադիո- և հեռուստասարքերի մեծածախ առևտուր (սեփական ձայնապնակների, ձայներիզների, խտաշար (կոմպակտ) սկավառակների և տեսահոլովակների մեծածախ առևտուր).
դ) ուրիշ խմբավորումներում չներառված պոլիգրաֆիական գործունեություն (թատերական և համերգային ազդագրերի ու ծրագրերի տպագրություն).
ե) թատերական և համերգային դահլիճների գործունեություն։
(6-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
7. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին։
(7-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
8. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումները.
գ) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։
9. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան։
(9-րդ կետը փոփ. 30.10.03 N 1368-Ն)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.05.2009, N 504-Ն | 01.06.2009, N 762-Ն | |
30.10.2003, N 1368-Ն | 27.11.2003, N 762-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|