Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
25 հունվարի 2008 թվականի N 56-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 311-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1560-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գույք նվիրաբերելու մասին» N 311-Ա որոշման 1-ին կետը «ֆեդերացիային» բառից հետո լրացնել « ` այն հետագայում «Ֆավորիտ ֆուտբոլային ակումբ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օտարելու պայմանով» բառերով:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 311-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1560-Ա որոշումը` բացառությամբ 1-ին կետի 2-րդ մասի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|