ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2008 թվականի N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 28-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 20-րդ կետը, 200-րդ հոդվածի երկրորդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի օգոստոսի 16-ի «Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ |
Հ. Մանուկյան |