Գլխավոր տեղեկություն
Համար
N 760-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.16/45(635) Հոդ.660
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2003 թվականի N 760-Ն

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 526 մլն դրամ արժեքով «Երկրաբան» պանսիոնատի գույքը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Հանքավան, այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,

բ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 18 մլն դրամ,

գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:՝

1.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության՝ Գյումրու N 36 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 608,2 հազ. դրամ արժեքով, 454,97 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (քաղ. Գյումրի, Ղուկասյան 30, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 1,35 մլն դրամ:

2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 1,472 մլն դրամ արժեքով, 104,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (ավտոտնակները) (քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորիչի 1, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 615 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության N 16 ուսումնարանի (քաղ. Երևան, Սեբաստիայի 3ա)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 39 մլն դրամ արժեքով շենքերը (7 հատ, 9258,53 քառ. մետր ընդհանուր մակերեսով) ու շինությունները (2 հատ, այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 19,5 մլն դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 4.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից վարձակալված՝ 798,73 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 2 շենքը (քաղ. Երևան, Պարոնյան 14, այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 5.1-ին կետում նշված գույքն ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին (այսուհետ՝ գնորդ):

5.3. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 28,6 մլն դրամ:

5.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.3-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Նոր Նորք ուսանողական ավան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 6080 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 6 մասնաշենքը՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

6.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 6.1-ին կետում նշված մասնաշենքն ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Հարավ ուսանող» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

6.3. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 26,13 մլն դրամ:

6.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը,

գ) 2 տարվա ընթացքում մասնաշենքի վերանորոգման և բարեկարգման նպատակով ներդնել 150 000 ԱՄՆ-ի դոլար,

դ) շահագործել մասնաշենքը՝ պահպանելով նրա պրոֆիլը՝ որպես հանրակացարան՝ ուսանողների համար:

6.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 6.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

7.1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել «Նաիրի» կինոթատրոնի 1060,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 50)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

7.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 8,56 մլն դրամ արժեքով՝ Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի 1060,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք)՝ 75 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով, իսկ շենքի տակ գտնվող 777 քառ. մետր և շենքին՝ Իսահակյան փողոցի կողմից հարող 100 քառ. մետր հողատարածքը՝ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Ուլիս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետում նշված 75 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը, ինչպես նաև հողատարածքի կադաստրային արժեքը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 7.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության գույքը (տարածքները) (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով:

8.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

8.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

8.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

9.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևանի Էրեբունու

18 հասցեում գտնվող շենքի 990 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ հարկն ամբողջությամբ (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ):

9.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 15 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

9.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 9.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

9.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 9.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

10.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն Աշտարակի Երևանյան 17 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 208 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 13,033 մլն դրամ արժեքով՝ նախկին կենցաղի տան գույքը (այդ թվում՝ 487,9 քառ. մետր մակերեսով շենքը, այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ Ռազմիկ Տերտերյանին (քաղ. Աշտարակ, Սպանդարյան 9, բն. 27, անձնագիր AA 0309974, տրված՝ 029-ի կողմից, այսուհետ՝ գնորդ):

10.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 2500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

10.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 10.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը,

գ) 2 տարվա ընթացքում շենքի վերանորոգման նպատակով կատարել 10 000 ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում:

10.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 10.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 760-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)

 

NN ը/կ

Գույքի (տարածքի) անվանումը,
գտնվելու վայրը

Տարածքի
մակերեսը
(քառ. մետր)

Վաճառքի մեկնարկային գինը (հազ. դրամ)

1.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի նկուղային հարկ)

712,3

4200

2.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 1-ին հարկի նախասրահի աջակողմյան հատված)

44,8

800

3.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 1-ին հարկի տարածք)

243

4300

4.

(տողը հանվել է 18.12.03 N 1859-Ն)

5.

(տողը հանվել է 18.12.03 N 1859-Ն)

6.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի տարածք)

187,8

3324

7.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 4-րդ և 5-րդ հարկերի տարածք)

287,8

5100

8.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 4-րդ և 5-րդ հարկերի տարածք)

61,6

1100

9.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 6-րդ հարկի տարածք)

197,2

3490

10.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 6-րդ հարկի տարածք)

672,6

12000

11.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 7-րդ հարկի տարածք)

180,7

3200

12.

Վ. Վաղարշյան 12 (հիմնական մասնաշենքի 7-րդ հարկի տարածք)

688,2

12200

13.

Վ. Վաղարշյան 12 (ակումբ-ճաշարանային մասնաշենքի կցակառույց)

24,3

430

14.

Էրեբունու 18 (1-ին հարկից տարածք)

228

2020

15.

Էրեբունու 18 (1-ին հարկից տարածք)

262,5

2325

16.

Էրեբունու 18 (1-ին հարկից տարածք)

158

1400

17.

Էրեբունու 18 (1-ին հարկից տարածք)

228

2020

18.

Րաֆֆու 89

236,7

2100

19.

Նանսենի 1

239

2115

20.

Ն. Զարյան 22 ա (նկուղային հարկի տարածք)

178

1600

(հավելվածը փոփ. 18.12.03 N 1859-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.12.2003, N 1859-Ն 12.02.2004, N 760-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան