Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2008-05.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.154
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2008 թվականի N 73-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 31-ի N 73-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության տեսակով կարող են զբաղվել իրավաբանական անձինք:

4. Հայտատուն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության լիցենզավորման համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և հարկ վճարողի հաշվառման համարը.

2) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.

5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) այն իրավաբանական անձինք, որոնք ունեն դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործունեության լիցենզիա, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա ստանալու համար, բացի սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից, նաև` համապատասխանաբար դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները:

5. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության տեսակով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

6. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

10. Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պետք է ունենան թմրամիջոցների պահպանման համար պահեստ (բունկեր), իսկ հոգեմետ դեղերի համար` պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, թմրադեղերի համար պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ, իսկ հոգեմետ դեղերի համար` երկաթյա պահարաններ: Պահեստները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների հետ հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով ու խոնավաչափով:

11. Այն իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են դեղատնային գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման համար պետք է ունենան երկաթյա պահարան, որը պետք է տեղակայված լինի հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակապատված պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում:

12. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը պետք է պահպանվեն դեղաբանական խմբերին և ջերմային ռեժիմին համապատասխան:

13. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանում իրականացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ պահեստ մուտքագրվող և բաց թողնվող թմրադեղերի կամ հոգեմետ նյութերի մասին:

14. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության դեպքում 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը_________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը_______________________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)______________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _________________

5. Գործունեության տեսակը ____________________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

 

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

 

3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

 

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման վերաբերյալ եզրակացությունը.

 

5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

 

6) դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում) (ընդգծել)։

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ 

 _________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 ____ _________ 200  թ.

 Կ. Տ.

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 31-ի N 73-Ն որոշման

Ձև

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ - XX - 000000

 

Տրված ____ _________ 200  թ.

Գործունեության տեսակը _______________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) ________________________

Գործունեության իրականացման վայրը (հասցեն)__________________________________

Գործողության ժամկետը ________________________________________________

ՀՀ առողջապահության նախարար ____________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 31-ի N 73-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության տեսակով կարող են զբաղվել իրավաբանական անձինք:

4. Հայտատուն թմրամիջոցների տեղափոխման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել և տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի մասին.

2) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) տեղափոխման ժամանակ անվտանգության պայմանների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված եզրակացությունը.

5) այն իրավաբանական անձինք, ովքեր ունեն դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործունեության լիցենզիա, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման լիցենզիա ստանալու համար, բացի սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից, նաև` համապատասխանաբար դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները:

5. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

9. Պահեստից սպառողին թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխումը և ուղեկցող անձանց ընտրությունն ու նրանց հրահանգավորման պատասխանատվությունը կրում է տեղափոխումն իրականացնող իրավաբանական անձի ղեկավարությունը:

10. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայության զինված կարգախմբի ուղեկցությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1498-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխան` զրահապատ ինկասացիոն ավտոմեքենաների միջոցով:

11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխում իրականացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման մասին:

12. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության դեպքում 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը___________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը_________________________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ________________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____________________

5. Գործունեության տեսակը _______________________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) կանոնադրության պատճենը.

 

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

 

3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և  դրա պատճենը.

 

4) տեղափոխման ժամանակ անվտանգության պայմանների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված եզրակացությունը.

 

5) դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները (առկայության դեպքում):

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 _________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 ____ _________ 200  թ.

 Կ. Տ.

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 31-ի N 73-Ն որոշման

Ձև

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ - XX - 000000

 

Տրված ____ _________ 200  թ.

Գործունեության տեսակը _______________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) ________________________

Գործողության ժամկետը ________________________________________________

ՀՀ առողջապահության նախարար ____________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2011, N 239-Ն 31.03.2011, N 73-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 73-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան