Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.152
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2008 թվականի N 68-Ն

 

«ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ» ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համաձայնությամբ  ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի զբաղեցրած հողատարածքների նկատմամբ անժամկետ անհատույց օգտագործման իրավունքի դադարեցումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ավարտել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի, ինչպես նաև սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի զբաղեցրած համապատասխան հողամասերի նկատմամբ պետական սեփականության իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (այսուհետ` գրանցում) և համապատասխան սեփականության իրավունքի վկայականների ստացումը, իսկ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համաձայնությամբ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի սպասարկման համար անհրաժեշտ` «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)»  բաց բաժնետիրական ընկերության հետ համատեղ օգտագործման ենթակա հողամասերի (ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը) նկատմամբ անվճար, մշտական սերվիտուտի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման և այդ իրավունքի վկայականների ստացման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` գրանցման հետ կապված պետական տուրքի և այլ վճարումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը համապատասխան միջոցներ հատկացնելու վերաբերյալ».

2) որոշման 4.3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) գույքային համալիրի զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի մի մասը գնորդին տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ մյուս մասի նկատմամբ սահմանվում է կամավոր անվճար, մշտական սերվիտուտ` ապահովելով այդ իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման և համապատասխան իրավունքի վկայականների ստացման գործընթացը».

3) որոշման 5-րդ կետի «բ» ենթակետում «սխեմաները» բառից հետո դնել վերջակետ` հանելով («Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը` ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների սպասարկման հողամասերը, գնորդին տրամադրվում են  բացառապես անհատույց մշտական օգտագործման իրավունքով)» բառերը.

4) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի.

5) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 31-ի N 68-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 6-ի N 449-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ» ԳՈՒՅՔԱՅԻՆ  ՀԱՄԱԼԻՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶ. ՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ-Ի ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ)

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը

Օբյեկտի համարը

1.

Ծխատար խողովակ` գազատարներով

5.2

2.

Մազութային տնտեսության ցցաթումբ

5.7

3.

Շրջանառու պոմպակայաններ` ընդունող խցիկով և ջրատարով

5.11

4.

Շրջանառու պոմպակայաններ` ընդունող խցիկով և ջրատարով

5.11ա

5.

Տեխնիկական ջրամատակարարման ջրատարներ

5.12ա

6.

Ընդհանուր օդասեղմման և էլեկտրոլիզի կայան

5.14

7.

Ընդհանուր օդասեղմման և էլեկտրոլիզի կայան

5.14ա

8.

Յուղերի պահեստ

5.15

9.

Յուղերի պահեստ

5.15ա

10.

Ռեագենտների պահեստ

5.16

11.

Լվացող ջրերի չեզոքացման սարք

5.17

12.

Ռեսիվերային սարքավորումներ

5.18

13.

Դարպասային ամբարձիչի տարածք` մետաղական կառուցվածքների և սարքավորումների պահպանման համար

5.19

14.

Օդակոնդենսացման սարքվածքների վերանորոգման արհեստանոց

5.20

15.

Հրշեջ մեքենաների դեպո` 4 մեքենայի համար

5.22

16.

Ազոտաթթվածնային կայան

5.1

17.

Ճարտարագիտական լաբորատոր մասնաշենք

5.25

18.

Հավաքակցման շինարարական հրապարակ-2

5.33

»։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան