Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.364
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2005 թվականի N 231-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համայնքային ծառայության հարցերով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 20.12.07 N 1513-Ն)

2. Հաստատել համայնքային ծառայության համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու և հաստատելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացնել տեղեկատվություն համայնքային ծառայության համակարգի ներդրման ընթացքի մասին:

(3-րդ կետը փոփ. 20.12.07 N 1513-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` երկամսյա ժամկետում կատարել անհրաժեշտ փոփոխություններ իրենց ոլորտները կանոնակարգող իրավական ակտերում` դրանք համապատասխանեցնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 2005 թ. մարտի 14
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 3-ի N 231-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

NN ը/կ Իրավական ակտի անվանումը
(հղում օրենքին)
Կատարողը Իրավական ակտն ընդունող և հաստատող մարմինը Ընդունման և հաստատման ժամկետը
1 2 3 4 5
1. Աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը(հոդված 6, կետ 3) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
2. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը (հոդված 7, կետ 4) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
3. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը (հոդված 9, կետ 1) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հուլիս
4. Համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը (հոդված 9, կետ 1) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հուլիս
5. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը (հոդված 12, կետ գ) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարություն 2005 թ. մարտ
6. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը (հոդված 13, կետ 3) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
7. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցութային թեսթերի կազմման կարգը (հոդված 14, կետ 7) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
8. Համայնքային ծառայողի մրցույթ անցկացնելու կարգը (հոդված 14, կետ 12) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
9. Համայնքային ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը (հոդված 18, կետ 2) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարություն 2005 թ. հունիս
10. Համայնքային ծառայողի պարտադիր գործուղման կարգը (հոդված 18, կետ 2) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարություն 2005 թ. հունիս
11. Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը (հոդված 19, կետ 16) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
12. Համայնքային ծառայողի վերապատրաստման ծրագրերի մշակումը (հոդված 20, կետ 3) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2006 թ. փետրվար
13. Համայնքային ծառայողի վերապատրաստում անցկացնող կազմակերպությունների ընտրման մրցութային կարգը
(հոդված 20, կետ 4)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2006 թ. մարտ
14. Համայնքային ծառայողի վերապատրաստման կարգը (հոդված 20, կետ 4) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
15. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը (հոդված 21, կետ 3) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
16. Համայնքային ծառայողի էթիկայի կանոնների մշակումը (հոդված 23, կետ ը) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
17. Համայնքային ծառայողի անձնական գործերի վարման կարգը (հոդված 30, կետ 2) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին 2005 թ. հունիս
18. Համայնքային ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման և դեպքերի սահմանման կարգը  (հոդված 32, կետ 4) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ կառավարություն 2005 թ. հունիս

 (ժամանակացույցը փոփ. 20.12.07 N 1513-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան