ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 հունվարի 2008 թ. |
N 12-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 4-ՐԴ ՈՒ 5-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 4-րդ ու 5-րդ գլուխներով սահմանված դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 4-րդ ու 5-րդ գլուխներով սահմանված դրույթների միջև հակասություն առկա չէ:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը պետք է ընկալել դրանում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները և չփոխելով դրա իմաստը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |