Գլխավոր տեղեկություն
Համար
N 1542-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-04.03.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.55
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1542-Ն

 

ՀԱՐԿՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թ. սեպտեմբերի 30, ՀՕ-155) 57-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետ կայքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ վերանայել հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1542-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

1. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)

2. Անգիլյա կղզի (Անգուիլա)

3. Անտիգուա կղզի (Անտիգուա և Բարբուրդա)

4. Արուբա (Նիդերլանդներ)

5. Անդորայի Իշխանություն

6. ԱՄՆ-Դելավեր, Վայոմինգ և Օրեգոն նահանգներ, Վիրջինյան կղզիներ

7. Բահրեյնի Պետություն

8. Բարբադոս

9. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն

10. Բրիտանական Վիրջինյան կղզիներ

11. Բահամյան կղզիների Համագործակցություն

12. Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

13. Բելիզ

14. Բիրմա (Մյանմար)

15. Գրենադա

16. Գուամ

17. Գվադելուպ

18. Գվիանա (Ֆրանսիա)

19. Գայանա (Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն)

20. Դոմինիկայի Համագործակցություն (Դոմինիկա կղզի)

21. Դոմինիկյան Հանրապետություն (Հաիթի կղզի)

22. Թերքս և Կայքոս կղզիներ (Մեծ Բրիտանիա)

23. Թոնգա Թագավորություն

24. Թանժեր

25. Թաիթի

26. Լաբուան կղզի (Մալայզիա)

27. Լիբերիայի Հանրապետություն

28. Լիխտենշտեյնի Իշխանություն

29. Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

30. Կոստա Ռիկայի Հանրապետություն

31. Հոնգկոնգ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական տարածք)

32. Հարավային Գեորգիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ (Միացյալ Թագավորության տարածք)

33. Ճամայկա

34. Մաքաո (Աօմին) (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական տարածք)

35. Մալդիվյան Հանրապետություն

36. Մոնակոյի Իշխանություն

37. Մեն կղզի (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

38. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)

39. Մարշալյան կղզիներ (Մարշալյան կղզիների Հանրապետություն)

40. Մավրիկիայի Հանրապետություն

41. Մոնթսերրաթ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

42. Մարիանյան կղզիներ

43. Միկրոնեզիա

44. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

45. Մարտինիկա

46. Նաուրույի Հանրապետություն

47. Նիուե կղզի (Նիուեի Հանրապետություն)

48. Չագոս կղզի (Բրիտանական տարածք, Հնդկական օվկիանոս)

49. Պանամայի Հանրապետություն

50. Պալաուի (Բալաու) Հանրապետություն

51. Ջիբրալթար (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

52. Ջերսի և Հերնսի կղզիներ, Սարկ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

53. Ջիբութիի Հանրապետություն

54. Սամոայի Անկախ Պետություն

55. Սենթ Քիթս և Նեվիս Դաշնություն

56. Սենթ Լուսիա կղզի (Սենթ Լուսիա)

57. Սենթ Վինսենթ կղզի (Սենթ Վինսենթ և Գրենադիններ)

58. Սեյշելյան կղզիների Հանրապետություն

59. Սան Մարինոյի Հանրապետություն

60. Սուրինամ

61. Վանուատուի Հանրապետություն

62. Վեստ Ինդիա (Միացյալ Թագավորության տարածք)

63. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

64. Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն

65. Քուկի կղզիներ (Նոր Զելանդիա)

66. Քամպիոնե

67. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

* - Ծանոթություն-

համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության թիվ 46 պաշտոնական տեղեկատվության, սույն որոշումն ուժի մեջ է մտնում 17.01.2008 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.02.2010, N 136-Ն 04.03.2010, N 1542-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան