ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2008 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. հունվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 23-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բա- ժինը |
Խում- բը |
Դա- սը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս | տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | - | - | |||
այդ թվում` |
|||||||
04 | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 355,300.0 | 888,200.0 | 1,421,100.0 | 1,776,400.0 | ||
այդ թվում` |
|||||||
05 | Տրանսպորտ | 355,300.0 | 888,200.0 | 1,421,100.0 | 1,776,400.0 | ||
այդ թվում` |
|||||||
05 | Խողովակաշարային և այլ տրանսպորտ | 355,300.0 | 888,200.0 | 1,421,100.0 | 1,776,400.0 | ||
01. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի սուբսիդավորում | 355,300.0 | 888,200.0 | 1,421,100.0 | 1,776,400.0 | |||
Երևանի քաղաքապետարան |
355,300.0 | 888,200.0 | 1,421,100.0 | 1,776,400.0 | |||
որից` |
|||||||
Սուբսիդիաներ` ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին |
355,300.0 | 888,200.0 | 1,421,100.0 | 1,776,400.0 | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
(355,300.0) | (888,200.0) | (1,421,100.0) | (1,776,400.0) | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
(355,300.0) | (888,200.0) | (1,421,100.0) | (1,776,400.0) | ||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
(355,300.0) | (888,200.0) | (1,421,100.0) | (1,776,400.0) | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (355,300.0) | (888,200.0) | (1,421,100.0) | (1,776,400.0) | |||
ՀՀ կառավարություն |
(355,300.0) | (888,200.0) | (1,421,100.0) | (1,776,400.0) | |||
Պահուստային միջոցներ |
(355,300.0) | (888,200.0) | (1,421,100.0) | (1,776,400.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |