Basic information
Number
N 1066-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.05.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
15.05.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
15.05.2012
Effective date
16.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 1066-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԴԱՌ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Էդառ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 11.05.2012 թ. N 12589 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի օգոստոսի 29-ին «Էդառ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ իրականացման թիվ Կ-XX–000018 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «Էդառ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Հ. Քուշկյան