«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11312320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 7 օգոստոսի 2012 թ.   | 
N 836-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) կայազորային կարգապահական վաշտերի ցանկը` համաձայն հավելված 1-ի,
2) կայազորային կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակը` համաձայն հավելված 2-ի:
| 
 Նախարար  | 
 Ս. Օհանյան  | 
| 
 Հավելված 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2012 թ. օգոստոսի 7-ի N 836-Ն հրամանի  | 
Ց Ա Ն Կ
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ
| 
 Հ/հ  | 
 ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ  | 
 ԿԱԶՄՀԱՍՏԻՔԱՅԻՆ   | 
| 
 1.  | 
 1-ին կայազորային կարգապահական վաշտ  | 
 1-ին ԲԿ  | 
| 
 2.  | 
 2-րդ կայազորային կարգապահական վաշտ  | 
 2-րդ ԲԿ  | 
| 
 3.  | 
 3-րդ կայազորային կարգապահական վաշտ  | 
 3-րդ ԲԿ  | 
| 
 4.  | 
 4-րդ կայազորային կարգապահական վաշտ  | 
 4-րդ ԲԿ  | 
| 
 5.  | 
 5-րդ կայազորային կարգապահական վաշտ  | 
 5-րդ ԲԿ  | 
| 
 6.  | 
 6-րդ կայազորային կարգապահական վաշտ  | 
 ՊԲ  | 
| 
 Հավելված 2 ՀՀ պաշտպանության նախարարի 2012 թ. օգոստոսի 7-ի N 836-Ն հրամանի  | 
1. ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ
| 
 Հ/հ  | 
 Անցկացվող միջոցառումները  | 
 Տևողությունը  | 
 Սկիզբը  | 
 Ավարտը  | 
| 
 1.  | 
 Անձնակազմի վերկաց և զուգարան  | 
 10 րոպե  | 
 6.00  | 
 6.10  | 
| 
 2.  | 
 Առավոտյան մարզանք  | 
 50 րոպե  | 
 6.10  | 
 7.00  | 
| 
 3.  | 
 Լվացվել և անկողնու հարդարում  | 
 20 րոպե  | 
 7.00  | 
 7.20  | 
| 
 4.  | 
 Ամրակցված տարածքի և շինության մաքրում  | 
 30 րոպե  | 
 7.20  | 
 7.50  | 
| 
 5.  | 
 Առավոտյան ստուգում  | 
 10 րոպե  | 
 7.50  | 
 8.00  | 
| 
 6.  | 
 Նախաճաշ  | 
 20 րոպե  | 
 8.00  | 
 8.20  | 
| 
 7.  | 
 Առավոտյան տեղեկատվություններ և մարզումներ  | 
 30 րոպե  | 
 8.20  | 
 8.50  | 
| 
 8.  | 
 Պարապմունքների նախապատրաստում և առավոտյան տողան  | 
 10 րոպե  | 
 8.50  | 
 9.00  | 
| 
 Պարապմունքներ  | ||||
| 
 9.  | 
 1-ին ժամ  | 
 50 րոպե  | 
 9.00  | 
 9.50  | 
| 
 10.  | 
 2-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 10.00  | 
 10.50  | 
| 
 11.  | 
 3-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 11.00  | 
 11.50  | 
| 
 12.  | 
 4-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 12.00  | 
 12.50  | 
| 
 13.  | 
 5-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 13.00  | 
 13.50  | 
| 
 14.  | 
 Ժամանակ անձնական կարիքների համար  | 
 10 րոպե  | 
 13.50  | 
 14.00  | 
| 
 15.  | 
 Ճաշ  | 
 30 րոպե  | 
 14.00  | 
 14.30  | 
| 
 16.  | 
 Ետճաշյա հանգիստ  | 
 30 րոպե  | 
 14.30  | 
 15.00  | 
| 
 Պարապմունքներ  | ||||
| 
 17.  | 
 6-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 15.00  | 
 15.50  | 
| 
 18.  | 
 7-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 16.00  | 
 16.50  | 
| 
 19.  | 
 8-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 17.00  | 
 17.50  | 
| 
 20.  | 
 9-րդ ժամ  | 
 50 րոպե  | 
 18.00  | 
 18.50  | 
| 
 21.  | 
 Ժամանակ անձնական կարիքների համար  | 
 10 րոպե  | 
 18.50  | 
 19.00  | 
| 
 22.  | 
 Օրվա արդյունքների ամփոփում  | 
 50 րոպե  | 
 19.00  | 
 19.50  | 
| 
 23.  | 
 Ժամանակ անձնական հիգիենայի համար  | 
 10 րոպե  | 
 19.50  | 
 20.00  | 
| 
 24.  | 
 Ընթրիք  | 
 20 րոպե  | 
 20.00  | 
 20.20  | 
| 
 25.  | 
 Ժամանակ անձնական կարիքների համար  | 
 40 րոպե  | 
 20.20  | 
 21.00  | 
| 
 26.  | 
 «Հայլուր» լրատվական ծրագրի դիտում  | 
 30 րոպե  | 
 21.00  | 
 21.30  | 
| 
 27.  | 
 Երեկոյան զբոսանք  | 
 10 րոպե  | 
 21.30  | 
 21.40  | 
| 
 28.  | 
 Երեկոյան անվանականչ  | 
 10 րոպե  | 
 21.40  | 
 21.50  | 
| 
 29.  | 
 Ժամանակ անձնական հիգիենայի, հարդարանքի, քնելուն նախապատրաստվելու համար  | 
 10 րոպե  | 
 21.50  | 
 22.00  | 
| 
 30.  | 
 Քուն  | 
 22.00  | 
||
2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Օրվա կարգացուցակի կատարումը կարգապահական վաշտում համարել ծառայողական պարտականությունների կարևորագույն խնդիր:
2. Առավոտյան մարզանքի 50 րոպեները բաշխել` 15 րոպե վազքի, 20 րոպե համալիր վարժությունների, 15 րոպե կոփման համար:
3. Առավոտյան տեղեկատվությունը և մարզումներն անցկացնել` ժամը 8:20-8։50-ը.
1) քաղաքական տեղեկատվությունը` երկուշաբթի, հինգշաբթի,
2) շարային մարզումները` երեքշաբթի, ուրբաթ,
3) ՊԶԽԶ մարզումները` չորեքշաբթի,
4) իրավական տեղեկատվությունը` շաբաթ օրերին:
4. Պարապմունքների դասաժամերի բաշխումը.
ճաշից առաջ`
1-ին ժամ` ՀՊՊ,
2-րդ ժամ` շարային պատրաստություն,
3-րդ ժամ` համազորային կանոնադրություններ,
4-րդ ժամ` ֆիզպատրաստություն,
5-րդ ժամ` շարային պատրաստություն,
ճաշից հետո`
6-րդ ժամ` համազորային կանոնադրություններ,
7-րդ ժամ` շարային պատրաստություն,
8-րդ ժամ` ֆիզպատրաստություն,
9-րդ ժամ` շարային պատրաստություն:
5. Անձնակազմի ամբուլատոր բուժզննումն անցկացնել` ժամը 14:30-15:00-ն:
6. Օրվա վերակարգի` վաշտի հերթապահության նախապատրաստումը.
1) անձնակազմի բուժզննում` ժամը 14:30-15:00-ն,
2) անձնական հիգիենա և հանգիստ (քուն)` ժամը 15:00-16:30-ը,
3) տեսական ու գործնական պարապմունքների անցկացում` ժամը 16:30-17:45-ը,
4) փոխարինման վայր ներկայացում` ժամը 17:45-17:50-ը,
5) փոխարինում` ժամը 18:00-ին,
6) օրվա վերակարգի ծառայության անցկացման արդյունքների ամփոփում («Օրվա արդյունքների ամփոփում» միջոցառման շրջանակում)` ժամը 19:00-19:50-ը:
7. Դասակներում օրվա արդյունքների ամփոփման ժամանակ իրականացնել նաև`
1) յուրաքանչյուր զինծառայողի վարքի վերլուծություն` հետևյալ բաղադրիչներով. ներքին կարգ ու կանոնի պահպանումը, վերաբերմունքը համածառայակիցների և հրամկազմի հանդեպ, պարապմունքներին մասնակցության ցուցանիշները,
2) անհատական ընդհանուր գնահատականը տվյալ օրվա համար:
8. Նախատոնական և նախահանգստյան օրերին քունը, իսկ տոնական և հանգստյան օրերին վերկացը նույնպես իրականացնել առօրյա սահմանված ժամերին:
9. Տոնական և հանգստյան օրերին միջոցառումներն անցկացնել վաշտի հրամանատարի առանձին պլանով (կայազորի պետի` ԱՀՏԱ գծով տեղակալի հաստատմամբ):
10. Ըստ անհրաժեշտության անցկացնել երեկոյան պարապմունքներ` մարտական պատրաստականությունից ու զգոնությունից (բացի կիրակի և տոնական օրերի):
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարների զեկուցագրերի հիման վրա, կայազորի պետի գրավոր հրամանով, անձնակազմը ներգրավել ինժեներական աշխատանքներում` երկուշաբթի-ուրբաթ օրերին ուսումնական պարապմունքների հաշվին, տվյալ զորամասի տրանսպորտային միջոցով:
11. Պաշտպանության նախարարության հեռախոսակապից օգտվելը` ընդհանուր հիմունքներով` ժամը 20:20-21:00-ն:
12. Զինծառայողների հարազատների հետ տեսակցությունը` ընդհանուր հիմունքներով` կիրակի օրը:
13. Կարգապահական վաշտի անձնակազմն ընդգրկել կայազորի տարածքում զինվորական գերեզմանոցների, եղբայրական գերեզմանների ու զինվորական հուշարձանների, կարգապահական վաշտի մշտական տեղակայման վայրի տարածքների մաքրության ու խնամքի, ինչպես նաև տնտեսական աշխատանքներում` շաբաթ օրերին կարգացուցակով նախատեսված 6-ից 9-րդ դասաժամերի հաշվին` ժամը 15:00-18:50-ն:
14. Անձնակազմի լողանալը կազմակերպել ամեն շաբաթ օր` ժամը 19։30-21։00-ն:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 18.05.2022, N 1-Ն | 06.06.2022, N 836-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|