Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-728
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.06/50(640) Հոդ.114
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

22 հունվարի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարանում 09.11.2007 թ. մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2007 թ. մայիսի 25-ին Յալթայում՝ նպատակ ունենալով արագացնել Կողմերի տնտեսության տեխնոլոգիական բարեփոխումը և այն որակյալ մասնագետներով ապահովելը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, մասնավորապես պարտավորվում է.

- ձեռնարկել համաձայնեցված միջոցներ նորմատիվ իրավական բազայի կատարելագործման և կրթական գործունեության որակի վերահսկման ուղղությամբ,

- իրականացնել մասնագետների որակավորման բարձրացումն ու մասնագիտական վերապատրաստումն ապահովող կրթական հաստատությունների արտոնագրումը, մասնագետների մասնագիտական վերապատրաստումն ապահովող կրթական հաստատությունների ատեստավորումը և պետական հավատարմագրումը:

3. Յուրաքանչյուր Կողմ որոշում է լիազորված մարմին (մարմիններ), որը (որոնք) պատասխանատու է (են) մասնագետների մասնագիտական վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչման համար, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման համակարգի մասին մյուս Կողմերին տեղեկատվության տրամադրման համար:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են աջակցել միմյանց միջև ուղիղ կապերի զարգացմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, կրթական ծառայությունների գովազդին և ցուցահանդեսների կազմակերպմանը:

4. Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից:

Համաձայնագիրը նախատեսում է վերջինիս դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու ժամկետները:

5. Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծ ում ՀՀ Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


22 հունվարի 2008 թ.
ՍԴՈ-728