Գլխավոր տեղեկություն
Համար
N 407-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2008-16.08.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.30/30(148) Հոդ.22
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

 N 407-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների մասին հաշվետվությունը և դրա ներկայացումը» կարգը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևը և դրա լրացման ցուցումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված 1

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային շուկայում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկի) կողմից թողարկված և Կենտրոնական բանկի կողմից «Գ - » և բարձր վարկանիշ ստացած կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի երկրորդային շուկայում գործառնություններ իրականացնող գործակալների, դիլերների, գործակալ/դիլեր չհանդիսացող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կողմից սույն կետում նշված գործառնությունների վերաբերյալ, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձևը, ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կարգը սահմանում է նաև արժեթղթերի շուկայում գործող մասնագիտացված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձևը, ներկայացման կարգն ու ժամկետները Կենտրոնական բանկի կողմից «Գ - » և բարձր վարկանիշ ստացած կազմակերպությունների թողարկած պարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն կարգի 1-ին կետում նշված գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն ենթահավելված 1-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները՝ սույն կարգի 1-ին կետում նշված գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ Սի-Բի-Էյ-նեթին միացված չլինելու դեպքում, հաշվետվությունների ընդունման ինտերնետային համակարգով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնք փոփոխելն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով՝ օր. ամիս. տարի (օրինակ՝ 31/01/2008):

Հաշվետվություններում տեքստային եղանակով ներկայացվող տեղեկությունները պետք է լրացվեն միայն հայերեն տառերով (տառատեսակ՝ Թայմզ Արմենիան):

4. Հաշվետվությունը մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_19427

 

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

5. Սույն կարգի իմաստով՝ «պարտատոմսեր» են համարվում Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերը, Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերը և Կենտրոնական բանկի կողմից «Գ - » և բարձր վարկանիշ ստացած առևտրային կազմակերպությունների պարտատոմսերը: Սույն կարգի ենթահավելված 1-ի առաջին էջում ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածում պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացված առք ու վաճառքի և ռեպո գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

6. «Թողարկում» սյունակում լրացվում է իրականացված գործարքի պարտատոմսերի գրանցման համարը:

7. «Գործարքը իրականացնողը» սյունակում առաջարկված կազմակերպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում՝ նշված չորս տարբերակներից մեկը՝ Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ:

8. «Առք ու վաճառքի գործառնություններ» մասում լրացվում է առքի և վաճառքի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

8.1. «Գործարքի տեսակը» սյունակում պարտատոմսերի առքի գործարքի դեպքում լրացվում է «առք», պարտատոմսերի վաճառքի գործարքի դեպքում՝ «վաճառք».

8.2. «Պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով.

8.3. «Գործարքի գինը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի գինը:

9. «Տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տարեկան եկամտաբերությունը՝ ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ:

10. «Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ» մասում լրացվում է ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

10.1. «Գործարքի տեսակը» սյունակում պարտատոմսերի վաճառքը՝ հետ գնման պայմանով ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ պարտատոմսերի առքը՝ հետ վաճառելու պայմանով լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք.

10.2. «պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով.

10.3. «գործարքի գինը (ծավալը)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արդյունքում գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցվող դրամական միջոցների ծավալը.

10.4. «ռեպո գործարքի հիմքում ընկած պարտատոմսերի գինը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցվող արժեթղթերի գինը, ընդ որում, լրացվում է արժեթղթերի այն գինը, որը որոշվել է կողմերի փոխպայմանավորվածությամբ և/կամ սահմանվել է համապատասխան գործարքի պայմանագրով.

10.5. «ժամկետը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի ժամկետը օրերով.

10.6. «տարեկան ռեպո տոկոսադրույք» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ:

11. «Գործարքի բնույթը» սյունակում նախկինում կնքված և վերակնքված կամ երկարաձգված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների դեպքում լրացվում է՝ երկարաձգված, իսկ նոր կնքված գործարքների դեպքում՝ նոր կնքված:

12. «Գործարքի հակառակ կողմը» սյունակում առաջին մասում լրացվում են սպասարկող կազմակերպության տվյալները, իսկ երկրորդ մասում՝ գործարքի վերջնական հասցեատիրոջ տվյալները: Դրա համար առաջարկված կազմակեպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում՝ նշված չորս տարբերակներից մեկը՝ Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ: Բորսայում իրականացված գործարքների դեպքում «Գործարքի հակառակ կողմը» սյունը չի լրացվում:

13. Սույն հաշվետվության երկրորդ էջում ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ (գործողության մեջ գտնվող) ռեպո գործարքների ընդհանուր ծավալի վերաբերյալ տեղեկատվություն:

14. «Թողարկում» սյունակում լրացվում է գործարքի պարտատոմսերի գրանցման համարը:

15. «Գործարքը իրականացնողը» սյունակում առաջարկված կազմակեպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում՝ նշված չորս տարբերակներից մեկը՝ Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ:

16. «Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ» մասում լրացվում է գործողության մեջ գտնվող ռեպո և հակադարձ ռեպո գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը.

16.1. «Գործարքի տեսակը» սյունակում պարտատոմսերի վաճառքի գործարքը՝ հետ գնման պայմանով ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ պարտատոմսերի առքի գործարքը՝ հետ վաճառելու պայմանով լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք.

16.2. «պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով.

16.3. «գործարքի գինը (ծավալը)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արդյունքում գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցված դրամական միջոցների ծավալը.

16.4. «ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի գինը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արդյունքում գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցված արժեթղթերի գինը, ընդ որում, լրացվում է արժեթղթերի այն գինը, որը որոշվել է կողմերի փոխպայմանավորվածությամբ կամ սահմանվել է համապատասխան գործարքի պայմանագրով.

16.5. «գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի կնքման ամսաթիվը. երկարաձգված գործարքների դեպքում՝ երկարաձգման ամսաթիվը.

16.6. «ժամկետը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի ժամկետը օրերով.

16.7. «տարեկան ռեպո տոկոսադրույք» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տարեկան տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ:

17. «Գործարքի հակառակ կողմը» սյունակում առաջին մասում լրացվում են սպասարկող կազմակերպության տվյալները, իսկ երկրորդ մասում՝ գործարքի վերջնական հասցեատիրոջ տվյալները: Դրա համար առաջարկված կազմակերպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում՝ նշված չորս տարբերակներից մեկը՝ Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

18. Հաշվետվությունը Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին է ներկայացվում յուրաքանչյուր օր մինչև ժամը 1700՝ անկախ իրականացված գործարքների ծավալի մեծությունից:

19. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն:

 

 

Ենթահավելված 1

(օրական)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«__» ____________200_թ. ______________________________ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ֆինանսական կազմակերպության անվանումը

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԹՈՂԱՐ-ԿՈՒՄ Գործարքը իրակա-
նացնողը
ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԵՊՈ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ) ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գործարքի
հակառակ կողմը
գործարքի տեսակը պարտա-տոմսերի ծավալն անվանա-կան արժեքով գոր-
ծարքի
գինը
տարեկան
եկամտա-
բերու-
թյունը (%)
գործարքի տեսակը պարտա-
տոմսերի ծավալն անվա-
նական արժեքով

գործարքի
գինը
(ծավալը)

ռեպո գործարքի հիմքում ընկած պարտա-տոմսերի գինը ժամ-կետը (օր) տարե-կան ռեպո %-դրույքը գործարքի բնույթը սպա-
սարկող
կազմակեր-
պություն
գործարքի հասցեա-տերը
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

Գործադիր տնօրեն ______________

Գլխավոր հաշվապահ ______________

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«__» ____________200_թ. ______________________________ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ֆինանսական կազմակերպության անվանումը

 

ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԹՈՂԱՐ-ԿՈՒՄ

Գործարքը իրականացնողը

ՌԵՊՈ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ) ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործարքի հակառակ կողմը

գործարքի տեսակը

պարտատոմ-սերի ծավալն անվանական արժեքով

գործարքի գինը (ծավալը)

ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի գինը

գործարքի կնքման ամսաթիվը

Ժամկետը (օր)

տարեկան ռեպո %-դրույքը

սպասարկող կազմակեր-պություն

գործարքի հասցեատերը

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Գործադիր տնօրեն ______________

Գլխավոր հաշվապահ ______________

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.06.2009, թիվ 157-Ն 16.08.2009, N 407-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան