Basic information
Number
N 1455-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.06.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
22.06.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
22.06.2012
Effective date
23.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1455-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Սամվել Հովհաննիսյանի 13.06.2012թ. N 15803 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի մարտի 10-ին անհատ ձեռնարկատեր Սամվել Հովհաննիսյանին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-XX–000431 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Սամվել Հովհաննիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան