ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1473-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք` Լոռու մարզի Արծնիի և Չկալովի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 705.920 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 38.288 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Լոռու մարզի Արծնիի և Չկալովի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
_________________________________________________________________ | ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 180,000 |
այդ թվում` |
||
1) | տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի | |
աշխատավարձ | 40,000 | |
2) | տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի | |
աշխատավարձ | 20,000 | |
3) | տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձ | 20,000 |
4) | տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձ | |
(5 x 20000 դրամ) | 100,000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 59,000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5,000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 1,000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 3,000 |
_________________________________________________________________ | ||
ընդամենը |
248,000 | |
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր | ||
(2 x 248000) | 496,000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր | ||
(373 ընտրող + 373 x 0.03) x 5 դրամ | 1,920 | |
_________________________________________________________________ | ||
Ընդամենը |
497,920 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
N 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԻ ԵՎ N 32 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
_________________________________________________________________ | ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 80,000 |
այդ թվում` |
||
1) | ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատավարձ |
40,000 |
2) | ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ |
20,000 |
3) | ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձ |
20,000 |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 24,000 |
_________________________________________________________________ | ||
ընդամենը |
104,000 | |
2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ծախսեր (2 x 104000) |
208,000 | |
_________________________________________________________________ | ||
Ընդամենը |
208,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
_________________________________________________________________ | ||
1. | Գրասենյակային ծախսեր, ընտրողների | |
ցուցակների կազմում և վարում | 1,455 | |
(373 ընտրող x 3,9 դրամ) | ||
2. | Փոստային ծառայության ծախսեր, ընտրողների | |
ծանուցագրերի տպագրություն և առաքում | 36,834 | |
(373 ընտրող x 98,75 դրամ) | ||
_________________________________________________________________ | ||
Ընդամենը |
38,288 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |