Գլխավոր տեղեկություն
Համար
N 1250-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.03.2008-14.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1002
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1250-Ն

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 22.02.08 N 171-Ն)

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մի շարք բաժնետիրական ընկերությունների՝ համաձայն հավելվածի, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 22.02.08 N 171-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1250-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

(Վերնագիրը փոփ. 22.02.08 N 171-Ն)

 

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ

«Հրազդան» մարզահամալիր» ՓԲԸ

«Սպորտային վիճակախաղերի ձեռնարկություն» ՓԲԸ

«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ

«Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ

(Ցանկը խմբ. 22.02.08 N 171-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2019, N 1652-Ն 14.12.2019, N 1250-Ն
22.02.2008, N 171-Ն 20.03.2008, N 1250-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան