Գլխավոր տեղեկություն
Համար
N 2047-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.11.2003-03.11.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/46.1 Հոդ.75
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2047-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների ռացիոնալացման պլաններին՝ համաձայն NN 1-10 հավելվածների՝ դրանցով նախատեսված միջոցառումների իրականացման ավարտի ժամկետ սահմանելով 2003 թվականի սեպտեմբերը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

ա) սույն որոշման 1-ին կետում նշված ռացիոնալացման պլանների իրականացման ընթացքում դպրոցներն ապահովել խորհրդատվական և մեթոդական օգնությամբ.

բ) եռամսյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման ներկայացնել մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգը.

գ) պարբերաբար վերանայել համակարգի գործունեությունն ապահովող իրավական նորմատիվ ակտերը.

դ) իրականացնել հանրակրթության ոլորտում կատարվող բարեփոխումների լուսաբանման և քարոզչական աշխատանքներ.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել 2002-2003 թվականների ընթացքում հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով կառավարման ու ֆինանսավորման նոր կարգի անցած դպրոցների հաշվապահների վերապատրաստումը.

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահի հետ համատեղ մինչև 2003 թվականի նոյեմբերը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռացիոնալացման արդյունքում ազատվող շենքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 10.07.03 N 867-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ յուրաքանչյուր տարվա համար վերահաշվարկել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները՝ ելնելով ընթացիկ ցուցանիշներից:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝

ա) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման՝ հանրակրթական դպրոցների կառավարման ու ֆինանսավորման նոր կարգի անցմանը զուգահեռ իրականացնել ներդպրոցական և միջդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ.

բ) ապահովել դպրոցական խորհուրդների ձևավորումը.

գ) մինչև 2003 թվականի հուլիսի 25-ը հաստատել`

միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտականությունների՝ նորաստեղծ կազմակերպություններին փոխանցման ակտերը,

միաձուլվող կազմակերպությունների միջև կնքված միաձուլման պայմանագրերը:

(4-րդ կետը լրաց. 10.07.03 N 867-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքներից բխող միջոցառումերի մասին» N 1236 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հավանության արժանացած՝ Երևան քաղաքի Կենտրոն և Էրեբունի թաղային համայնքների հանրակրթական դպրոցների ռացիոնալացման ծրագրի NN 1-1 և 1-2 աղյուսակներից հանել դրանց վերջին պարբերությունները (դպրոցների միավորման վերաբերյալ առաջարկությունները):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Կոտայքի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Կոտայքի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ ք. Աբովյան՝ 12 դպրոց, ք. Բյուրեղավան՝ 5 դպրոց, ք. Չարենցավան՝ 7 դպրոց, ք. Հրազդան՝ 15 դպրոց, ք. Ծաղկաձոր՝ 2 դպրոց, գ. Քասախ՝ 2 դպրոց, գ. Նոր Գեղի՝ 2 դպրոց, ք. Նոր Հաճն՝ 4 դպրոց, գ. Եղվարդ՝ 3 դպրոց, գ. Գառնի՝ 2 դպրոց:

2. Ռացիոնալացման նպատակով`

 

 «Հրազդանի թիվ 3 միջն. դպրոց» և «Հրազդանի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Հրազդանի վարժարան» և «Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 14 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,

 

«Ծաղկաձորի ռուսական դպրոց» և «Ծաղկաձորի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ծաղկաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով ռուսական դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Չարենցավանի վարժարան» և «Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Աբովյանի արևելյան լեզուների թեքումով հիմնական դպրոց» և «Աբովյանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով պարսկերենով և արաբերենով խորացված ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Աբովյանի վարժարան» և «Աբովյանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 2 դպրոցական շենքը թողնելով թիվ 1 դպրոցի օգտագործմանը:

(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)

3. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին: Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով: Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու: Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը: Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվներին համապատասխան:

Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝

համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն:

4. Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել քաղաքի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար քաղաքի համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:

5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:
6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 7-ով, դասարանների թիվը՝ 33-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 71-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 80-ով: Դասարանի միջին խտությունը 20,7-ից դարձել է 25, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,2-ից դարձել է 1/12,8:

7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 150-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Կոտայքի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN ը/կ   Աշակերտները Դասարանները Ուսուցիչները

Դասավանդվող

դրույքների թիվը

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
 1. Հրազդանի թիվ 3 98 10 20 17,3 16
 2. Հրազդանի թիվ 2 220 11 29 19,7 15
 3. Հրազդանի վարժարան 60 6 15 13 16
 4. Հրազդանի թիվ 14 233 12 41 21,1 19
 5. Ծաղկաձորի ռուսական դպ. 14 4 10 8,3 4
 6. Ծաղկաձորի միջն. դպ. 230 10 24 25 20
 7. Չարենցավանի վարժ. 108 8 11 17,6 15
 8. Չարենցավանի թիվ 5 502 23 46 44 21
 9. Աբովյանի արև. լեզ. հիմն. դպ. 129 8 22 12,5 13
 10. Աբովյանի թիվ 4 412/362 16/15 75 68 37
 11. Բյուրեղավանի թիվ 3 289 13 29 35,6 15
 12. Բյուրեղավանի թիվ 1 644 27 45 50,8 26
 13. Աբովյանի վարժարան 54 3 15 6.68 9
 14. Աբովյանի թիվ 5 524 21 52 39.8 27
  Ընդամենը 3879 187 434 379.4 253

 

Դասարանների միջին խտությունը՝ 20.7։

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/8,9։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,2։

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝  0.9 դրույք =15,7 ժամ։

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (2 դրույք)։

 

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

NN ը/կ   Աշակերտները Դասարանները Ուսուցիչները**

Դասավանդվող

դրույքների թիվը*

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
 1. Հրազդանի թիվ 2 318 12 24 24 15
 2. Ծաղկաձորի միջն. դպ. 244 14 28 28 20
 3. Հրազդանի թիվ 14 293 16 32 32 19
 4. Չարենցավանի թիվ 5 610 24 48 48 21
 5. Աբովյանի թիվ 4 541/362 20/15 40/30 40/30 37
 6. Բյուրեղավանի թիվ 1 933 31 62 62 34
 7. Աբովյանի թիվ 5 578 22 44 44 27
  Ընդամենը 3879 154 308 308 173

 

Դասարանների միջին խտությունը՝ 25։

Դրույք-աշակերտ  հարաբերակցությունը՝ 1/12,8։

* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին  ժամաքանակը (2 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Մեծամորի մանկապարտեզ - կրտսեր դպրոց» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 64 աշակերտին տեղափոխել Մեծամորի թիվ 2 դպրոց,

 

 «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» և «Մեծամոր քաղաքի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Դալարիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպել որպես Դալարիկի հիմնական դպրոց,

 

 մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 292-ով:

(2-րդ հավելվածը խմբ. 10.07.03 N 867-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Արարատի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Արարատի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Արտաշատ քաղաք՝ 6 դպրոց, Արարատ քաղաք՝ 6 դպրոց, Վեդի քաղաք՝ 3 դպրոց, Մասիս քաղաք՝ 6 դպրոց, Արարատ գյուղ՝ 3 դպրոց, Ոսկետափ գյուղ՝ 2 դպրոց, Այնթապ գյուղ՝ 2 դպրոց, Նոր Խարբերդ գյուղ՝ 2 դպրոց:

2. (2-րդ կետը հանվել է 10.07.03 N 867-Ն)

3. Հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: Ստորև՝ աղյուսակ 1-ում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների վերաբերյալ:

4. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝

համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն:

5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:

6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 1-ով, դասարանների թիվը՝ 6-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 9,4-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 13-ով: Դասարանի միջին խտությունը 23,5-ից դարձել է 28,3, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/13,2-ից դարձել է 1/15,7:

7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 200-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Արարատի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

(1-ին աղյուսակը հանվել է 10.07.03 N 867-Ն)

 

 

Աղյուսակ 2

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

(2-րդ աղյուսակը հանվել է 10.07.03 N 867-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Արագածոտնի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

Արտենիի թիվ 2 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Արտենիի հիմնական դպրոց:
Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Արագածի հիմնական դպրոց:
Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 195-ով:

(4-րդ հավելվածը փոփ. 10.07.03 N 867-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

  

Լոռու մարզի դպրոցների ռազմավարության պլանը

 

1. Լոռու մարզում մեկից ավելի դպրոցներ ունեն հետևյալ բնակավայրերը՝ ք. Վանաձոր՝ 30 դպրոց, ք. Գուգարք՝ 2 դպրոց, ք. Սպիտակ՝ 8 դպրոց, գ. Շիրակամուտ՝ 2 դպրոց, ք. Ալավերդի՝ 11 դպրոց, գ. Օձուն՝ 2 դպրոց, ք. Ախթալա՝ 2 դպրոց, ք. Ստեփանավան՝ 7 դպրոց, գ. Տաշիր՝ 3 դպրոց, գ. Մեծավան՝ 2 դպրոց:

2. Ռացիոնալացման նպատակով՝

 

 (Պարբերությունն ուժը կորցրել է 25.09.03 N 1282-Ն)

 

 «Վանաձորի թիվ 16 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 (Պարբերությունն ուժը կորցրել է 25.09.03 N 1282-Ն),

 

 «Ալավերդու թիվ 5 միջն. դպրոց» և «Ալավերդու թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Ստեփանավանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Սպիտակի թիվ 5 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

 «Սպիտակի թիվ 7 միջն. դպրոց» և «Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: N 1 աղյուսակում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների մասին:

(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)

3. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին: Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով: Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու: Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը: Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվների համապատասխան:

4. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի, հետևյալ հերթականությամբ՝

համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն:

Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել քաղաքի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար քաղաքի համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:

5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների, տրվում են աղյուսակ 2-ում:

6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 6-ով, դասարանների թիվը՝ 59-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 107-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 63,6-ով: Դասարանի միջին խտությունը 21-ից դարձել է 29,4, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,9-ից դարձել է 1/16,3: Երեք դպրոցի կարգավիճակը (Վանաձորի թիվ 23, Սպիտակի թիվ 4, 5) միջնակարգից դառնում է հիմնական, սակայն այդ գործընթացի տնտեսական հետևանքները չեն գնահատվել:

7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 160-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Լոռու մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN ը/կ

 

Աշակերտները

Դասարանները

Ուսուցիչները

Դասավանդվող

դրույքների թիվը

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

   

ընդամենը

ընդամենը

ընդամենը

ընդամենը

ընդամենը

1.

Վանաձորի թիվ 3

451

21

63

40,2

19

2.

Վանաձորի թիվ 4

765

31

75

60,8

30,8

3.

Վանաձորի թիվ 16

106

9

20

18,4

13

4.

Վանաձորի թիվ 29

415

18

38

25,2

26

5.

Վանաձորի թիվ 20

547

21

45

43,8

21,3

6.

Վանաձորի թիվ 1 վարժ.

151

10

27

19,9

14

7.

Ալավերդու թիվ 5

229

17

33

28,1

24

8.

Ալավերդու թիվ 2

399

20

46

33,5

22,5

9.

Ստեփանավանի թիվ 4

561

24

49

42,6

14

10.

Ստեփանավանի թիվ 3

373

15

40

26,2

17

11.

Սպիտակի թիվ 7

298

15

38

26,7

15

12.

Սպիտակի թիվ 2

440

19

45

32,2

19

 

Ընդամենը

4735

220

507

397,6

235,6

 

Դասարանների միջին խտությունը՝  21,5

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/9,3

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,9

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.8 դրույք=14 ժամ

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։

 

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

NN ը/կ Դպրոցի անվանումը Աշակերտ-
ների թիվը
Դասա-
րան-
ների
թիվը
Ուսուցիչ-
ների թիվը**
Դասա-
վանդվող դրույքների
թիվը*
Վարչական և
սպասարկող
հաստիքների թիվը
    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. Վանաձորի թիվ 3 1216 39 71 70,2 41
2. Վանաձորի թիվ 16 521 19 35 34,2 26
3. Վանաձորի թիվ 20 698 27 49 48,6 29
4. Ալավերդու թիվ 5 413 16 36 27 24
5. Ստեփանավանի թիվ 3 934 29 53 52,2 23
7. Սպիտակի թիվ 2 738 27 49 48,6 28
  Ընդամենը 4520 157 293 287 171

 

Դասարանների միջին խտությունը՝ 29.4։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/16,3։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

**  Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ).

(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Գեղարքունիքի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Գեղարքունիքի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Գավառ քաղաք՝ 9 դպրոց, Սևան քաղաք՝ 10 դպրոց, Վարդենիս քաղաք՝ 5 դպրոց, գ. Սարուխան՝ 3 դպրոց, գ. Գանձակ՝ 2 դպրոց, գ. Կարմիրգյուղ՝ 2 դպրոց, գ. Նորատուս՝ 3 դպրոց, գ. Մարտունի՝ 3 դպրոց, գ. Վարդենիկ՝ 3 դպրոց, գ. Երանոս՝ 2 դպրոց, գ. Ձորագյուղ՝ 2 դպրոց, գ. Զոլաքար՝ 2 դպրոց, գ. Ն. Գետաշեն՝ 2 դպրոց, գ. Գեղհովիտ՝ 2 դպրոց, գ. Վ. Գետաշեն՝ 2 դպրոց,  գ. Ծովինար՝ 2 դպրոց, գ. Լիճք՝ 2 դպրոց, գ. Մ. Մասրիկ՝ 2 դպրոց, գ. Ճամբարակ՝ 4 դպրոց։

2. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Գավառի թիվ 5 միջն. դպրոց» և «Գավառի թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Սևանի թիվ 2 միջն. դպրոց» և «Սևանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Վարդենիսի վարժարան» և «Վարդենիսի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Մարտունի քաղաքի արհեստագործական ավագ դպրոց» և «Մարտունի քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 (Պարբերությունն ուժը կորցրել է 25.09.03 N 1282-Ն)

 

«Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

(Պարբերությունն ուժը կորցրել է 25.09.03 N 1282-Ն)

 

 Մ. Մասրիկի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

(Պարբերությունն ուժը կորցրել է 25.09.03 N 1282-Ն)

 

 Ծովինարի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց:

(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)

3. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին։ Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով։ Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու։ Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը։ Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվների համապատասխան։

Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի, հետևյալ հերթականությամբ՝
համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն։

4. Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել բնակավայրի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք։ Կրճատված ուսուցիչների մի մասի համար համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ։

5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքները՝ առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների, տրվում են աղյուսակ 2-ում։

6. 1.2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 6-ով, դասարանների թիվը՝ 53-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 104,4-ով, վարչական և սպասարկվող հաստիքների թիվը՝ 97,5-ով։ Դասարանի միջին խտությունը 1/11,5-ից դարձել է 1/14,8։ Երեք միջնակարգ դպրոց դարձել է հիմնական, 3 հիմնական դպրոց՝ տարրական, որոնց տնտեսական հետևանքները չեն գնահատված։

7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 300-ով։

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Գեղարքունիքի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN ը/կ   Աշակերտները Դասարանները Ուսուցիչները

Դասավանդվող

դրույքների թիվը

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
 1. Գավառի թիվ 5 397 20 61 33 21
 2. Գավառի թիվ 6 356 20 44 34 23
 3. Վարդենիսի վարժ. 26 2 13 4 20,5
 4. Վարդենիսի թիվ 3 606 28 58 49,5 33,5
 5. Սևանի թիվ 1 433 20 53 35,2 19,5
 6. Սևանի թիվ 2 573 24 78 45,2 30
 7. Մարտունու արհես. ավագ դպրոց 201 9 23 33,6 18
 8. Մարտունու թիվ 2 680 28 74 55 28
 9. Վ. Գետաշենի հիմն. դպ. 397 17 23 39 18,5
 10. Վ. Գետաշենի միջ. դպ. 614 28 43 50,4 28
 11. Լիճքի հիմնական 197 10 20 16,4 13,5
 12. Լիճքի միջնակարգ 724 31 71 59 33,5
  Ընդամենը 5204 237 561 454 287

 

Դասարանների միջին խտությունը՝ 21,9

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/9,3

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,5

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.8 դրույք=15 ժամ

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։

 

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

NN ը/կ   Աշակերտները Դասարանները Ուսուցիչները**

Դասավանդվող

դրույքների թիվը*

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
 1. Գավառի թիվ 5 753 27 52 51,3 34
 2. Սևանի թիվ 1 1006 35 67 66,5 31
 3. Վարդենիսի թիվ 3 632 23 44 43,7 33,5
 4. Մարտունու թիվ 2 881 32 61 60,8 29,5
 5. Վ. Գետաշենի միջ. 1011 35 67 66,5 28
 6 Լիճքի միջ. դպրոց 921 32 61 60,8 33,5
  Ընդամենը 5204 184 352 349,6 189,5

 

Դասարանների միջին խտությունը՝ 28.2

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/14.8

* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել է՝  պահպանելով մինչև

  ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Տավուշի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Տավուշի մարզում մեկից ավելի դպրոցներ ունեն հետևյալ բնակավայրերը՝ ք. Նոյեմբերյան՝ 2 դպրոց, գ. Բերդ՝ 5 դպրոց, ք. Իջևան՝ 5 դպրոց, գ. Բագրատաշեն՝ 2 դպրոց, ք. Դիլիջան՝ 7 դպրոց:

2. Ռացիոնալացման նպատակով՝

 

«Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց» և «Դիլիջանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Բագրատաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց:

(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)

3. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի, հետևյալ հերթականությամբ՝

համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն:

Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել քաղաքի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար քաղաքի համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:

4. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքները, առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների, տրվում են աղյուսակ 2-ում:

5. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 1-ով, դասարանների թիվը՝ 6-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 12-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 12-ով: Դասարանի միջին խտությունը 21,8-ից դարձել է 27,5, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,9-ից դարձել է 1/13,8:

6. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 110-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Տավուշի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN ը/կ   Աշակերտները Դասարանները Ուսուցիչները Դասավանդվող դրույքների թիվը Վարչական և սպասարկող հաստիքների թիվը
    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. Դիլիջանի թիվ 1 516 22 53 44 17
2. Դիլիջանի վարժ. 118 7 30 14 13
  Ընդամենը 634 29 83 58 30

 

Դասարանների միջին խտությունը՝ 21,8

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/7,6

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,9

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.7 դրույք=12,6 ժամ

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (2 դրույք)։

 

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

  Աշակերտները Դասարանները Ուսուցիչները** Դասավանդվող դրույքների թիվը* Վարչական և սպասարկող հաստիքների թիվը
  ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
Դիլիջանի թիվ 1 634 23 46 46 18

 

Դասարանների միջին խտությունը՝ 28.2

Դրույք-աշակերտ  հարաբերակցությունը՝ 1/15.6

* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել է՝ պահպանելով մինչև

  ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

**Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Շիրակի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Շիրակի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Արթիկ քաղաք՝ 10 դպրոց, Գյումրի քաղաք՝ 54 դպրոց, Մարալիկ՝ 2 դպրոց, Ախուրյան՝ 5 դպրոց: Գյումրի քաղաքի 8 տնակային դպրոցներ տեղակայված են այլ դպրոցների շենքերում: Այսպես, թիվ 28 դպրոցը տեղակայված է թիվ 34 դպրոցի շենքում, թիվ 3-ը՝ թիվ 13-ում, «Պրոտոն» վարժարանը՝ թիվ 21-ում, թիվ 7 և թիվ 16 դպրոցները՝ թիվ 14-ում, թիվ 12-ը՝ թիվ 4-ում, թիվ 36-ը՝ թիվ 15-ում, թիվ 39-ը՝ Կապսի դպրոցում: Կառավարման և ֆինանսավորման նոր համակարգի անցել են՝ Գյումրի քաղաքի 14, Արթիկ քաղաքի 7, Ախուրյանի 1 դպրոցներ: Մինչև 2002 թվականը մարզի նշված դպրոցներում ընթացել են մասնակի ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ և հետագայում ևս դրանք կընթանան:

2. Ռացիոնալացման նպատակով նախատեսվում է Գյումրի քաղաքի 8 դպրոցի լուծարում, Արթիկ քաղաքի 1 արհեստագործական վարժարանի լուծարում: Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: Ստորև՝ աղյուսակ 1-ում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների վերաբերյալ:

3. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Գյումրու թիվ 28 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 34 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 3 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 13 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 7 միջն. դպրոց», «Գյումրու թիվ 16 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 12 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 36 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 15 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Գյումրու թիվ 39 միջն. դպրոց» և «Կապսի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Արթիկ քաղաքում՝

 

«Արթիկի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» և «Արթիկի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(3-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն, փոփ. 28.08.03 N 1088-Ն)

4. Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվների համապատասխան:

5. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝

համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն:

6. Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել բնակավայրի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:

7. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:

8. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 9-ով, դասարանների թիվը՝ 74-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 136-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 171-ով: Դասարանի միջին խտությունը 20,5-ից դարձել է 27,6, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը 1/11-ից դարձել է 1/15:

9. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 230-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Շիրակի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN ը/կ   ընդամենը Ուսուցիչները

Դասավանդվող

դրույքների թիվը

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

  ք. Գյումրի Աշակերտները Դասարանները ընդամենը ընդամենը ընդամենը
1. Թիվ 28 299 15 52 30 15
2. Թիվ  34 405 20 53 37 15
3. Թիվ 3 270 14 45 25 13
4. Թիվ 13 422 21 54 37 13
5. «Պրոտոն» 75 6 16 12 19
6. Թիվ 21 464 18 44 32 11
7. Թիվ 7 114 10 27 17 27
8. Թիվ 16 544 23 62 41 12
9. Թիվ 14 1062 42 102 70 16
10. Թիվ 12 245 14 44 25 25
11. Թիվ 4 398 19 57 35 17
12. Թիվ 36 280 17 47 31 19
13. Թիվ 15 775 32 94 63 13
14. Թիվ 39 67 7 22 14 28
15. Կապսի 133 10 24 17 13
16. Արթիկի ՄՄՈՒ 89 5 15 10 17
17. Արթիկի թիվ 1 472 22 43 38 19
  Ընդամենը 6114 295 801 534 292

 

Դասարանների միջին խտությունը՝ 20,5:

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/7,6:

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11:

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.66 դրույք=12 ժամ

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

NN ը/կ Դպրոցի անվանումը Ընդամենը Ուսուցիչ-
ների թիվը**
Դասավանդվող դրույքների թիվը* Վարչական և սպասարկող հաստիքների թիվը
  Քաղ.
Գյումրի
աշակերտ-
ների թիվը
դասա-
րանների թիվը
ընդամենը ընդամենը ընդամենը
1. թիվ 28 704 25 45 45 15
2. թիվ 3 692 25 45 45 15
3. թիվ 7 1720 56 101 101 19
4. թիվ 4 643 25 45 45 14,5
5. թիվ 15 1055 37 67 67 20
6. Կապսի 200 10 18 18 6
7. Արթիկի թիվ 1 561 23 41 41 14,5
  Ընդամենը 5575 201 362 362 104

Դասարանների միջին խտությունը՝ 27.6։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):

 

(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Սյունիքի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Սյունիքի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Կապան քաղաք՝ 14 դպրոց, Գորիս քաղաք՝ 7 դպրոց, Սիսիան քաղաք՝ 7 դպրոց, Մեղրի քաղաք՝ 2 դպրոց, Քաջարան քաղաք՝ 3 դպրոց և Տեղ գյուղ՝ 2 դպրոց:

2. Թերկոմպլեկտավորված են Կապանի թիվ 4 (գյուղ Վաչագան), թիվ 8 (գյուղ Շղարշիկ), թիվ 11 (գյուղ Կավարտ) դպրոցները։

3. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Սիսիանի թիվ 5 միջն. դպրոց» և «Սիսիանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Քաջարանի թիվ 4 միջն. դպրոց» և «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

Կապանի թիվ 4, 8 և միջն. դպրոցները դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոցներ:

(3-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն, փոփ. 28.08.03 N 1088-Ն, 25.09.03 N 1282-Ն)

4. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին: Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով: Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու: Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը: Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվներին համապատասխան:

Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝

համատեղող ուսուցիչներ,
թոշակի տարիքի հասած ուսուցիչներ,
ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ,
և այլն:

Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել բնակավայրի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:

5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:

6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 2-ով, դասարանների թիվը՝ 17-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 31-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 26-ով: Դասարանի միջին խտությունը 19,8-ից դարձել է 27,5, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11-ից դարձել է 1/15,2:

7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 200-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Սյունիքի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN ը/կ   Աշակերտները Դասարանները Ուսուցիչները

Դասավանդվող

դրույքների թիվը

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
 1. Սիսիանի թիվ 5 289 15 37 26,5 21
 2. Սիսիանի վարժ. 171 9 24 18 17
 3. Քաջարանի թիվ 4 292 15 23 26,5 16
 4. Քաջարանի թիվ 1 459 22 39 39,5 18
  Ընդամենը 1211 61 123 110,5 72

 

Դասարանների միջին խտությունը՝ 19,8:

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/9,8:

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11:

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.9 դրույք=16 ժամ:

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։

 

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

 

«
NN ը/կ Դպրոցի անվանումը Աշակերտ-
ների թիվը
Դասարան-
ների թիվը
Ուսուցիչ-
ների թիվը**
Դասա-
վանդվող դրույքների թիվը*
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը
    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. Սիսիանի թիվ 5 460 18 33 32,4 21
2. Քաջարանի թիվ 1 751 26 47 46,8 25
  Ընդամենը 1211 44 80 79,2 46

 

Դասարանների միջին խտությունը՝ 27,5։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,2։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):

(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

ԵրԵՎան քաղաքի դպրոցների ռացիոնալացման պլանը

 

1. Երևան քաղաքում գործում են 194 հանրակրթական դպրոցներ: Բոլոր շենքերի նախագծային հզորությունը կազմում է 189 262 աշակերտ/տեղ: Այդ դպրոցներում սովորում է ընդամենը 135706 աշակերտ, կոմպլեկտավորված են 5674 դասարան: Դպրոցներում աշխատում է 16658 մարդ, որոնցից 13087 ուսուցիչ է:

2. Թիվ 29 և թիվ 30 դպրոցները տեղակայված են նույն շենքում, 4-րդ վարժարանը՝ թիվ 16 դպրոցի շենքում, թիվ 62 և թիվ 165 դպրոցները տեղակայված են նույն շենքում: Թերբեռնված են գործում թիվ 26 և «Ալգորիթմ» վարժարանը:

3. Ռացիոնալացման նպատակով նախատեսվում է թիվ 30 դպրոցը միավորել թիվ 29 դպրոցի հետ, 4-րդ վարժարանը միավորել թիվ 16 դպրոցի հետ, թիվ 165 դպորցը՝ թիվ 62 դպրոցին: Լուծարել թիվ 26 դպրոցը, աշակերտներին տեղափոխել թիվ 124 դպրոց: Լուծարել «Ալգորիթմ» վարժարանը և միավորել թիվ 163 դպրոցի հետ:

Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: Ստորև՝ աղյուսակ 1-ում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների վերաբերյալ:

4. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Երևանի թիվ 30 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Երևանի թիվ 4 վարժարան» և «Երևանի թիվ 16 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Ալգորիթմ» վարժարան» և «Երևանի թիվ 163 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Երևանի թիվ 26 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 124 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 26 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Երևանի թիվ 165 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 62 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(4-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)

5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:

6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 5-ով, դասարանների թիվը՝ 50-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 87-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 68-ով: Դասարանի միջին խտությունը 20,1-ից դարձել է 28,2, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11-ից դարձել է 1/16:

7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 400-ով:

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ Երեվան քաղաքի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին

 

NN

ը/կ

  Աշակերտները Դասարանները Ուսուցիչները

Դասավանդվող

դրույքների թիվը

Վարչական և սպասարկող

հաստիքների թիվը

  ք.Երևան ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. Թիվ 29 543 26 58 44 23
2. Թիվ 30 386 17 44 30 21
3. Թիվ 4 վարժարան 53 4 14 8 9
4. Թիվ 16 224 11 25 19 21
5. Թիվ 62 732 37 86 68 32
6. Թիվ 165 594 24 62 43 25
7. Թիվ 26 107 10 18 17 16
8. Թիվ 124 497 23 56 42 27
9. «Ալգորիթմ» վարժ. 61 5 26 10 18
10. Թիվ 163 360 19 52 33 34
  Ընդամենը 3559 176 441 314 226

 

Դասարանների միջին խտությունը՝ 20,1:

Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/8:

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,3:

Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.7 դրույք=13 ժամ

Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։

 

Աղյուսակ 2

 

Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները

NN ը/կ Դպրոցի
անվանումը
Աշակերտ-
ների թիվը
Դասարան-
ների թիվը

Ուսուցիչ-
ների
թիվը **

Դասավանդ-
վող դրույք-
ների թիվը*
Վարչական և
սպասարկող
հաստիքների
թիվը
  Քաղ. Երևան ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. թիվ 29 929 32 58 57.6 33
2. թիվ 16 277 12 22 21,6 22,5
3. թիվ 62 1328 43 77 77,4 41
4. թիվ 26 604 22 40 39,6 26,5
5. թիվ 163 421 17 31 30,6 35
  Ընդամենը 3559 126 228 226,8 158

Դասարանների միջին խտությունը՝ 28.2։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,6։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):

(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան