Գլխավոր տեղեկություն
Համար
N 658
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2000

040.0628.23.10.00

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 23 հոկտեմբերի 2000 թվականի N 658
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ 2000-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կենսագործունեության ապահովման, ֆինանսական վիճակի բարելավման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551, 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» N 555 ու 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի առանձին ֆինանսական հոսքերը և պարտավորությունները կարգավորելու մասին» N 761 որոշումներով նախատեսված ծրագրի իրագործումն ապահովելու և առանձին հիմնախնդիրների լուծումները հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական հոսքերի ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական հոսքերի ծրագիրը` լրամշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշմամբ հաստատված ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) 30-օրյա ժամկետում կազմել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական հոսքերի ծրագիրը` ըստ առանձին ընկերությունների.

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական առողջացման ծրագրում ընդգրկված 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը` բացառապես իրենց ամսական ծախսերի նախահաշիվներով նախատեսված ծախսային հոդվածների և գումարների սահմաններում:

Նշված ընկերությունների յուրաքանչյուր ամսվա նախահաշիվները հաստատել մինչև դրան նախորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամանով, իսկ «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության նախահաշիվները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի համատեղ հրամանով.

դ) 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համաձայնեցնելով` հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների կառուցվածքի և աշխատողների թվի օպտիմալացման ծրագիրը.

ե) դադարեցնել բյուջետային հիմնարկների և 50 տոկոս ու ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերություններին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար տրված ժամկետային, սահմանաքանակային և այլ կարգի արտոնությունները, բացառել նոր արտոնությունների տրամադրումն առանց համապատասխան բանկային երաշխիքների:

3. Սահմանել, որ բնական գազի և միջուկային վառելիքի ներկրումների, վճարումների ու այդ բնագավառում արտաքին վարկերի ձեռքբերման շուրջ բանակցություններն անմիջականորեն և համատեղ վարում են բացառապես Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը կամ նրանց համապատասխան տեղակալները` սահմանված կարգով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

4. (կետը հանվել է 14.08.01 N 755)

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքների ղեկավարներին 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնել 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների և բյուջետային հիմնարկների օգտագործած էներգակիրների դիմաց առկա դեբիտորական պարտքերի մարման ժամանակացույցը և համապատասխան երաշխիքներ:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ամփոփել և պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություն դեբիտորական պարտքերի մարման ծրագրի ընթացքի մասին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) իրավունք վերապահել համայնքների կողմից ոռոգման և խմելու ջրերի համար օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չիրականացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված դոտացիաների հաշվին առաջնահերթ կատարել վճարումներ անմիջապես էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին` համայնքների ղեկավարների համաձայնությամբ, իսկ էներգահամակարգի նկատմամբ բնական գազի և էլեկտրաէներգիայի, ինչպես նաև գազահաշվիչների դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտքերը մարել վերջինիս հատկացվող միջպետական վարկերի հաշվին.

բ) (ենթակետը հանվել է 06.02.02 N 105)

գ) 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սպառողների առանձին խմբերին էլեկտրաէներգիայի ծախսի համար նախատեսված ֆինանսավորման հատկացման կարգ.

դ) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել համապատասխան միջոցների հաշվին նախորդ տարիներին էներգահամակարգի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից թերֆինանսավորված գումարների փոխհատուցում` հետևյալ հոդվածներով`

պահպանման ծախսեր,

կապիտալ ծախսեր,

բնակչությանը զեղչ սակագնով (50 տոկոս) մատակարարված գազի գնի տարբերության փոխհատուցում.

ե) ուսումնասիրել միջկառավարական հանձնաժողովի կողմից փոխադարձ ակտերի հիման վրա իրանական «Թավանիր» և վրացական «Սաքէներգո» ընկերություններին զիջված պարտքային խնդիրները և տալ լուծումներ.

զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով էներգահամակարգում օգտագործված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար ներկրվող բնական գազի դրամայնացման կարգ` նախատեսելով «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից դրամայնացված գումարների վերադարձ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սկսած 2003 թվականից` ֆինանսական հոսքերին համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 06.02.02 N 105)

7. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն իրենց ենթակա բյուջետային հիմնարկների էլեկտրաէներգիայի ծախսի սահմանաքանակները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը 15-օրյա ժամկետում դրանց մասին տալիս է եզրակացություն:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 30-օրյա ժամկետում քննարկել հարկային մարմինների կողմից նախորդ տարիներին էներգահամակարգում կատարված ստուգումների արդյունքում արձանագրված վիճահարույց հարցերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

9. «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերաձևակերպված 2.500 հազ. ԱՄՆ-ի դոլար վարկի գծով էներգահամակարգի կողմից վճարվող տոկոսները ձևակերպել որպես վերջինիս նկատմամբ «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորություն` 2 տարում վերադարձնելու պայմանով:

10. Ընդունել ի գիտություն, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի որոշմամբ «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման դիմաց ներկրվող 1000 խոր. մետր բնական գազի տեղափոխման ծախսերը սահմանվել են սակագնից ցածր` 1999 թվականի հուլիսի 1-ից` 10.26, իսկ 2000 թվականին` 9.6 ԱՄՆ-ի դոլար: Վնասի ծածկման աղբյուր դիտարկել կանոնադրական կապիտալի համալրման դիմաց ներկրվող բնական գազի դրամայնացված գումարը:

11. Սահմանել, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հայկական կողմի փոխարեն «ԻՏԵՌԱ» կորպորացիայի կատարած 2.250. հազ. ԱՄՆ-ի դոլար ներդրման փոխհատուցման աղբյուր է հանդիսանալու նշված կանոնադրական կապիտալի համալրման դիմաց ներկրվող բնական գազի դրամայնացվող գումարը:

12. Համաձայն 1994 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքված վարկային համաձայնագրի հիման վրա 1995 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, և «Հայէներգո» պետական կոնցեռնի միջև կնքված ենթավարկային համաձայնագրի` վարկի գումարը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, և վարկն օգտագործած էներգահամակարգի հետևյալ ընկերությունների միջև ենթավարկային համաձայնագիր` համապատասխան օգտագործված վարկային միջոցների մեծությունների`

«Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ 4441320 ԱՄՆ-ի դոլար,

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ 2448420 ԱՄՆ-ի դոլար,

«Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ 3357730 ԱՄՆ-ի դոլար,

«Բարձրավոլտ Էլցանցեր» ՓԲԸ 2098550 ԱՄՆ-ի դոլար,

«Հայէներգո» ՓԲԸ 871772 ԱՄՆ-ի դոլար:

Օգտագործված վարկային միջոցների (մայր գումարի և կուտակված տոկոսների) մարումն սկսել 2003 թվականից, որի համար 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համատեղ կազմում են վարկի մարման ժամանակացույցեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` էներգահամակարգի 2000-2001 թվականների ֆինանսական ճեղքվածքը ծածկելու և բարձր տոկոսներով վարկերը վերակառուցելու նպատակով վարել բանակցություններ`

ա) միջազգային և այլ կազմակերպությունների հետ` 15 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով աշխատանքային կապիտալ ձեռք բերելու համար.

բ) ներքին կրեդիտորների հետ` ծրագրին կից ներկայացված N 2 հավելվածում նշված վերակառուցումներն իրականացնելու համար:

131. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ մինչև 2003 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ «Ոռոգում-ջրառ», «Արարատյան ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում», «Հայջրմուղկոյուղի» և «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների համակարգերում ներդնել տարանցիկ բանկային հաշիվների համակարգ՝ նախատեսելով տարանցիկ հաշիվներից էլեկտրաէներգիայի դիմաց գումարների վճարում ընթացիկ ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի ծախսի համամասնությամբ, պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հաշվից դրամական միջոցները դուրս գրելու հերթականությունը, յուրաքանչյուր ամիս համապատասխան տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(131-րդ կետը լրաց. 06.02.02 N 105)

14. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի առանձին ֆինանսական հոսքերը և պարտավորությունները կարգավորելու մասին» N 761 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
էներգահամակարգի 2000-2002 թվականների
ֆինանսական հոսքերի ծրագրի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2000 Թ. ԷԼ.ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԸՍՏ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ

 

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳ

ՍՊԱՌՄԱՆ 
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԴԵԲԻՏՈՐ ՊԱՐՏՔԸ ԱՌ
01.01.00 թ. 

8 ԱՄԻՍ ԱՃՈՂԱԿԱՆ

ՄԻՋԻՆ
ՍԱԿԱԳԻՆ

ԴԵԲԻՏՈՐ
ՊԱՐՏՔԸ ԱՌ
01.09.00 թ.  

4 ԱՄԻՍ ԱՃՈՂԱԿԱՆ

 2000 թ.

 ԴԵԲԻՏՈՐ
ՊԱՐՏՔԸ ԱՌ
01.01.01 թ.  

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՔՈՒՄ

ԳԱՆՁՈՒՄ

ՕԳՏԱԿԱՐ
ԱՌԱՔՈՒՄ

ԳԱՆՁՈՒՄ 

ՕԳՏԱԿԱՐ
ԱՌԱՔՈՒՄ

ԳԱՆՁՈՒՄ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

ԳՈՒՄԱՐ

ՏՈԿՈՍ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

ԳՈՒՄԱՐ

ՏՈԿՈՍ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

ԳՈՒՄԱՐ

ՏՈԿՈՍ
 

Մլն դրամ

Մլն կվտ ժ

Մլն դրամ

Մլն դրամ

%

Դր/կվտ ժ Մլն դրամ Մլն կվտ ժ

Մլն դրամ

Մլն դրամ

%

Մլն կվտ ժ

Մլն դրամ

Մլն դրամ

%

Մլն դրամ

1 ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

12922.8

813.4

20264.6

16789.9

 82.9

24.9

16382.4

442.0

11011.6

 8660.0

78.6

1255.4

31276.2

25449.9

81.4 

18733.9

2

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ. այդ թվում

2211.0

123.5

3004.9

2090.6

69.6

24.3

3163.3

85.8 

2088.3

2694.0

129.0

209.3

5093.2

4784.6

93.9

2557.7

 

Հանրապետական ենթակայության

802.4

94.4

 2296.0

1498.8

 65.3

24.3

1625.0

65.0

1581.7

2380.0

150.5

159.4

3877.7

3878.8

100.0

826.7

 

Մարզպետարանի ենթակայության

336.4

13.6

341.2

337.9

  99.0

 25.0

347.0

10.0

250.0

254.0

101.6

23.6

591.2

591.9

100.1

343.0

 

Համայնքային ենթակայության

1072.2

15.5

367.7

254.0

69.1

23.8

1191.4

10.8 

256.6

 60.0

23.4

26.3

624.3

314.0

50.3

1388.0

3 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ այդ թվում

3904.8

434.7

7653.3

4773.5

62.4

17.6

6801.6

292.5

5121.9

7423.0

144.9

727.2

12775.2

12196.5

95.5

4500.5

 

Նաիրիտ

-299.8

131.8

2266.5

282.9

12.5

17.2

 1683.9

95.0

1633.6

3000.0

183.6

226.8

3900.1

3282.9

84.2

317.4

 

Պղնձամոլիբդենային կոմբինատներ

2217.0

159.3

2697.5

2099.7

77.8

16.9

2810.8

94.0

 1591.8

2200.0

138.2

253.3

4289.2

4299.7

100.2

2202.5

 

Ցեմենտի գործարաններ

 680.8

 31.3

501.9

 459.2

91.5

16.0

 723.5

34.4

551.9

600.0

 108.7

65.7

1053.8

1059.2

100.5

675.4

 

Հացի գործարաններ և փռեր

203.0

14.1

289.6

303.4

 104.8

 20.5

192.9

 7.1

146.1

143.0

  97.9

21.3

435.7

446.4

102.4

196.1

 

Այլ արդյունաբերություն

1103.9

 98.2

1897.8

1628.3

85.8

19.3

1390.5

62.0

 1198.6

1480.0

123.5

160.2

3096.3

3108.3

100.4

1109.1

4 ՏՐԱՆՍՊՈՐՏ այդ թվում

 238.9

82.4

 1394.7

711.8

 51.0

16.9

 919.9

45.0

762.6

902.0

118.3

127.5

2157.3

1613.8

74.8

780.5

 

երկաթգիծ

64.0

42.9

648.8

440.3

 67.9

15.1

272.2

23.7 

358.3

570.0

159.1

 66.6

1007.1

1010.3

100.3

60.6

 

քաղաքային էլ. տրանսպորտ

 243.1

13.0

278.6

12.6

4.5

21.5

508.9

6.7

 143.9

0.0

 0.0

19.7

422.4

12.6

3.0

652.8

 

մետրոպոլիտեն

2.8

13.9

244.3

125.2

51.3

17.5

121.9

7.8

137.3

257.0

187.2

21.8

 381.5

382.2

100.2

2.1

5

ՈՌՈԳՈՒՄ այդ թվում

5998.0

375.0

7593.6

3086.4

40.6

20.2

10550.5

 62.8

1277.2

4678.0

366.3

437.8

8870.8

7764.4

87.5

7149.7

 

Ոռոգում ՓԲԸ

1024.4

248.2

4424.1

3082.0

69.7

17.8

2408.5

40.6

 723.7

1678.0

231.9

288.8

5147.8

4760.0

92.5

1454.2

 

Համայնքների ոռոգման ջուր

4591.0

115.4

2885.9

2.0

0.1

25.0

7479.0

22.1

 552.5

3000.0

543.0

137.5

3438.4

3002.0

87.3

5031.5

6 ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ այդ թվում

5599.9

222.5

4128.7

998.6

24.2

18.6

8690.1

111.1

2067.6

2742.7

132.7

333.7

6196.2

3741.3

60.4

-8014.9

 

Երևանի Ջրմուղկոյուղի ՊՁ

3884.7

153.2

2737.4

435.8

15.9

17.9

 6190.9

77.2 

1379.6

2050.0

148.6

230.4

4117.0

2485.8

60.4

5520.5

 

Հայջրմուղկոյուղի ՊՓԲԸ

868.2

53.9

1006.4

558.6

55.5

18.7

1271.8

 25.3  

472.0

335.0

71.0

79.2

1478.4

893.6

60.4

1408.8

 

Համայնքների խմելու ջուր

 661.4

15.3

382.0

2.8

0.7

 25.0

1040.2

 8.6

 215.7

356.0

165.0

23.9

597.7

358.8

 60.0

900.0

7

ՀԱՅԱՍՏԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲ

0.0

13.3

332.0

230.0

69.3

 25.0

102.0

7.7

192.5

294.5

153.0

 21.0

 524.5

524.5

100.0

0.0

8

ՌԴ ԲԱՆԱԿ

610.1

14.8

371.0

98.8

26.6

25.0

882.1

7.9

 198.7

1080.8

544.0

22.8

569.7

1179.6

207.1

0.0

9 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՅՈՒՋ. ԿԱԶՄ

565.4

50.2

1191.2

1408.2

118.2

 23.7

348.9

33.0 

783.6

1132.5

 144.5

83.2

1974.8

2540.7

128.7

0.0

10 ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

220.9

16.1

346.4

445.0

128.5

21.5

127.1

4.9

106.5

233.6

219.4

  21.0

452.9

 678.6

149.8

0.0

 

ՊՆ, ՆԳՆ և ԱԱ ոչ բյուջ. կազմակերպ.

120.0

3.5

81.9

56.5

 69.0

23.5

145.2

 2.5

 59.3

85.0

143.4

 6.0

 141.2

141.5

100.2

119.5

 

Գյուղատնտ., Մշակույթ. Կրթ. ոչ բյուջ.

687.2

 19.1

449.8

 371.0

82.5

23.5

744.6

11.9

279.9

359.0

128.3

31.0

 729.7

730.0

100.0

665.5

11 ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐ այդ թվում

3875.3

 229.0

4696.9

 4359.4

92.8

 20.5

4240.0

136.3 

2815.8

3156.5

112.1

365.2

7512.6

7515.9

100.0

3899.3

 

ԸՆԴԱՄԵՆԸ  

36954.4

2397. 5

51509.0

35419.7 

  68.8

  21.5

 53097.7

1243.5

26765.4

33441.6

124.9

3641.0

78274.3

68861.3

88.0

 43421.4

 

Ծ ր ա գ ի ր *

 

Էներգահամակարգի 2000-2002 թթ. ֆինանսական հոսքերի

 

  1999

2000

 2001

 2002

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

83,828  

91,261

95,020

105,128

Էլ. էներգիա

71,431

79,252

 85,552

95,155

Էլ. էներգիայի արտադրություն մլն.  կվտժ

5,716

 5,811

5,799

6,065

Էլ. կայանների կողմից սեփ. կարիքների համար` մլն կվտժ

400

395

 394

400

Էլ. կայանների կողմից սեփ. կարիքների համար օգտ. էներգիա` %

7.00

6.80

6.80

6.60

Էլ. կայաններից բաց թողնված էլ. էներգիա` ընդ. մլն կվտժ

5,316

5,416

5,405

 5,665

ջերմակայաններից

2,237

2,308

1,787

2,046

ատոմակայանից

1,890

1,908

2,318

2,319

հիդրոկայաններից

1,189

1,200

1,300

1,300

Էներգիայի ներհոսք մլն. կվտ.ժ.

462.54

0.00

0.00

0.00

Տեխնիկական կորուստներ`

842

 807

 730

736

տեխնիկական կորուստներ %

14.58

14.90

13.50

13.00

Գերնորմատիվային կորուստ

595

487

270

 113

գերնորմատիվային կորուստ %

10.30

9.00

5.00

2.00

Ներքին սպառում

69,663

73,224

76,993

81,019

էլ. էներգիա` մլն. կվտժ

3621

3672

3775

3886

Սակագին` դրամ/կվտժ

19.24

22.66

22.66

22.66

Ապրանքային արտադրանք

79,186

83,209

85,548

88,064

Հավաքագրման %

88.0

88.0

90.0

92.0

Արտահանում

1,768

6,028

8,559

14,136

Էլ. էներգիայի արտահանում մլն. կվտ/ժ

719.92 

450.00 

630.00

930.00

Արտահանման սակագին

13.50

14.10

14.30

15.20

Ապրանքային արտադրանք

4,722

6,345

9,009

14,136

Հավաքագրման %

37.45

95.00

95.00

100.00

Նախկին պարտքերի հավաքագրում

10,447

7,108

4,000

4,000

- գազ

7,047

 4,154

 4,000

4,000

- Վրաստան

0

2,954

   

- այլ

 

3,400

     
Ջերմաէներգիա

950

3,901

4,468

4,973

Ջերմային էներգիայի արտադրություն

 627

845

956

1051

Տեխնիկական կորուստներ` %

23.40

19.00

18.00

17.00

Օգտակար առաքում հազ. հկալ

480.00

684.33

783.92

872.50

Սակագին, դրամ/հազ. հկալ

8.47

9.50

 9.50

9.50

Հավաքագրման %

22.60

60.00

60.00

60.00

Ոչ հիմնական գործունեությունից եկամուտներ

 1,000

1,000

1,000

1,000

 

ԾԱԽՍԵՐ

 98,714

107,662

120,557

121,341

Ներմուծումներ

35,845

43,888

37,722

44,286

Ներմուծված գազ

29,263

37,080

30,818

37,382

Պայմանական վառելիքի ծախսը        

1 կվտ/ժ էլ. էներգիայի համար հ/կվտ-ժ

385

378

378 

378

1 հկալ ջերմաէներգիայի համար կգ/հկալ

195

 178

178

 178

Ներմուծված գազ մլն/խ.մ

1,011

857

702

 801

Հազար/խ.մ գինը ԱՄՆ դոլարով

53/79.10

79.10

79.10

 79.10

Միջուկային վառելիք

6,582

6,808

6,904

6,904

Շահագործման ծախսեր

32,331

31,114

33,000

36,751

Աշխատավարձ

8,634

9,559

9,990 9,990

Սոց. ապահովագրություն

3,863 2,400 2,500  2,500
Հումքեր, նյութեր, քիմիկատներ 7,544 5,722 6,200 6,200

Այլ (պահպանություն, արժեզրկում)

12,290 13,433 14,310 18,061
Ընդամենը հաշվեգրված հարկեր 15,259 13,590 15,930 15,760

ԱԱՀ

10,318 10,040 11,680 11,560

Այլ հարկեր (շահութահարկ, եկամտահարկ)

 4,941 3,550 4,250 4,200
Տոկոսների վճարում 4,985 7,324 4,795 3,849

Ներքին պարտքի (մինչև վերակառուցում)

3,508  3,712  2,553 1,416

Արտաքին պարտքի

 1,477 3,612 2,242 2,433
Կապիտալ ծախսեր 10,294 11,746 29,130 20,695

Արտաքին ֆինանսավորում

8,574 9,746 27,130 18,695

Ներքին ֆինանսավորում

1,720 2,000 2,000 2,000

 

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ

(3,115)  (1,043)  5,815 6,915
ՀԱՇՎԵԿՇԻՌ (14,886)  (16,401) (25,557) (16,213)

Հնարավոր ֆինանսավորում
14,845 11,699 22,120 18,002
Տեղական աղբյուրներ (32,355) (25,962) (13,398) (12,030)

Բանկեր

(9,654) (6,296) (8,490) (10,030)
Հատկացումներ (ներառյալ կուտակված ապառքները)      
Ամորտիզացիա (ներառյալ ապառքների կրճատում) (9,654) (6,296)  (8,490) (10,030)
Ոչ բանկեր և կառավարության վարկեր  (19,942) (16,951) (4,908)  (2,000)
Հատկացումներ /ներառյալ կուտակված ապառքները/        
Ամորտիզացիա /ներառյալ ապառքների կրճատումը/ (19,942) (16,951) (4,908) (2,000)
Տույժեր        
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում բաժնեմասի համալրում    (1,215)    
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին վճարվելիք գազի տեղափոխման ծախս    (1,780)    
Նախկին հարկային ապառքներ (2,759) 280 0 0

Ընթացիկ տարում կուտակված ապառքներ /կանխավճար +/

  3,666    

Ապառքների վճարում

(2,759) (3,386) 0 0

Տույժեր

       
Այլ /4 մլն ԱՄՆ դոլար աշխատանքային կապիտալ բյուջեից/ 1,900      
Տարեսկզբից արտադրական պաշարներ 11,289 9,308 2,000 8,904

միջուկային վառելիք

2,000 6,808  0 6,904

ապրանքանյութական այլ արժեք

2,300  2,500 2,000 2,000

դրամական միջոցներ

140       

շրջանառու միջոցներ`

       
այլ ակտիվներ 6,849 0 0 0

- Էլ. էներգիայի համար ստացած կանխավճարներ

1,524 0 0 0

- գազի ընթացիկ տարվա պարտքի կուտակում

1,780 0 0 0

- աշխատավարձի ընթացիկ տարվա պարտքի կուտակում

2,249 0 0 0

- հումք, նյութ, ընթացիկ տարվա պարտքի կուտակում

1,296 0 0 0
Արտաքին աղբյուրներ 10,788  2,697 16,669 16,618

Հատկացումներ

9,438  9,746 21,497 18,695

Ամորտիզացիա

(4,320) (7,049)  (4,828) (2,077)

Գրանտներ

5,670      
Աջակցություն (ՀՀ պետբյուջեից)  5,797  10,661  7,070  4,510

Տոկոսներ

1,477  3,612 2,242 2,433

Ամորտիզացիա

 4,320 7,049 4,828 2,077

ՀայՌուսգազարդ (գազ)

17,426 14,995  9,779  
Ֆինանսական ճեղքվածք (41) 4,702 3,437 (1,789)
Ֆինանսական ճեղքվածքը` մլն ԱՄՆ դոլար (0.1) 8.6 6.2 (3.0)
Ֆինանսական ճեղքվածքը` ըստ GDP %        
Դրամի փոխարժեք 540 547  555 590

 

* Ծրագրում հաշվի չի առնված էլ. ցանցերի մասնավորեցումը:

 

Հավելված N 1ա
Հայաստանի Հանրապետության
էներգահամակարգի  2000-2002 թվականների
ֆինանսական հոսքերի ծրագրի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2001 Թ. ԷԼ.ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԸՍՏ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ

 

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳ
 

ՍՊԱՌՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

2001 թ.

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՔՈՒՄ

ԳԱՆՁՈՒՄ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

ԳՈՒՄԱՐ

ՏՈԿՈՍ

   

 Մլն. կվտ.ժ

Մլն. դրամ

Մլն. դրամ

 %

1 ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

1305.6

32527.2

27322.9

84.0

2 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ. այդ թվում

217.6

5296.9

5296.9

100.0

 

Հանրապետական ենթակայության

165.7

4032.8

4032.8

100.0

 

Մարզպետարանի ենթակայության

24.6

614.9

614.9

100.0

 

Համայնքային ենթակայության

27.3

649.2

649.2

100.0

3

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ այդ թվում

826.2

14477.3

14477.3

100.0

 

Նաիրիտ

280.0

4814.7

4814.7

100.0

 

Պղնձամոլիբդենային կոմբինատներ

290.0

4910.7

4910.7

100.0

 

Ցեմենտի գործարաններ

68.3

 1096.0

 1096.0

100.0

 

Հացի գործարաններ և փռեր

21.3

435.7

435.7

100.0

 

Այլ արդյունաբերություն

166.6

3220.2

3220.2

100.0

4 ՏՐԱՆՍՊՈՐՏ այդ թվում

 127.7

2162.3

1761.0

 81.4

 

երկաթգիծ

66.6

1007.1

1007.1

100.0

 

քաղաքային էլ. տրանսպորտ

19.7

422.4

 21.1

5.0

 

մետրոպոլիտեն

21.8

381.5

381.5

 100.0

5 ՈՌՈԳՈՒՄ այդ թվում

417.5

8435.6

7596.5

90.1

 

Ոռոգում ՊՓԲԸ

279.0

4972.3

4673.9

94.0

 

Համայնքների ոռոգման ջուր

137.5

3438.4

2922.6

85.0

 6 ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ այդ թվում

290.5

5417.3

3793.0

70.0

 

Երևանի Ջրմուղկոյուղի ՊՁ

198.0

3537.7

2476.4

70.0

Հայջրմուղկոյուղի ՊՓԲԸ

68.5

1278.9

895.2

70.0

Համայնքների խմելու ջուր

23.9

597.7

418.4

70.0

7 ՀԱՅԱՍՏԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲ

 21.0

 524.5

524.5

100.0

8

ՌԴ ԲԱՆԱԿ

22.8

569.7

 569.7

100.0

9

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՅՈՒՋ. ԿԱԶՄ

85.7

2034.1

2034.1

100.0

10 ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

21.0

452.9

452.9

100.0

ՊՆ, ՆԳՆ և ԱԱ ոչ բյուջ. կազմակերպ.

6.2

146.8

146.8

100.0

Գյուղատնտ., Մշակույթ, Կրթ. ոչ բյուջ.

32.2

758.9

 758.9

100.0

11

ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐ այդ թվում

383.5

7888.3

7888.3

100.0

  ԸՆԴԱՄԵՆԸ

 3757.6

80691.8

 72622.8

90.0

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
էներգահամակարգի 2000-2002 թվականների
ֆինանսական հոսքի ծրագրի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Էներգահամակարգի ընկերությունների կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (առանց վարկերի)

մլն. դրամ

 Պարտքն ըստ գործունեության բնագավառների և կրեդիտորների Պարտքի  գումարը 01.01. 2000 թ.
դրությամբ (օպերատիվ)

2000 թ.

2001 թ.

2002 թ.

Մարում Վերակառուցում Մարում Վերակառուցում Մարում Վերակառուցում
1 Բնական գազի դիմաց ապրանքային վճար. մասով, ընդամենը

4660.0

4660.0

0.0

0.0

 0.0

 0.0

 0.0

 
որից`  «Armiteraenergi» ՀՁ
    

1383.0

1383.0

 

       
 

«Դվին Կոնցեռն» ՓԲԸ

             
 

«Եր. ոսկերչ. իրերի գործարան» ՓԲԸ

87.0

87.0

         
 

«Նարեկ-90» ՓԲԸ

114.0

114.0

 

       
 

«Նիգ» ՍՊԸ

101.0

101.0

         
 

«Էնիսի մենեջմենթ»

317.0

317.0

         
 

«Սեվասիր» ՍՊԸ

206.0

206.0

         
 

Այլ (100 մլն դրամից ցածր)

140.0

 140.0

 

       
 

«Թուրքմեննավթգազ» ֆիրմայի գծով

2312.0

2312.0

         
Ընթացիկ ներկրված գազի արժեք

10108.0

 7702.0

 2406.0

2406.0

0.0

0.0

0.0

որից`                            «ITERA» ՀՁ (վալյուտայով)                   6365.0   5602.0                   763.0     763.0
 

                    «ITERA» ՀՁ (ապրանքային)

1643.0


 0.0


 1643.0

 
1643.0
     
 

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (տեղափոխման ծախսեր)

2100.0

2100.0

         
3 ՀՀ պետբյուջեի հանդեպ հարկային պարտավ.

22032.0

280.0

21752.0

 0.0

21752.0

 0.0

21752.0

 
որից`  մայր գումար

10956.0

280.0

10676.0

 0.0

10676.0

 

10676.0

 

տույժեր, տուգանքներ

11076.0

0.0

 11076.0

 

11076.0

 

11076.0

4 «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի անվտանգության բարձրացման և միջուկային վառելիքի գծով պարտավ-եր ՌԴ սուբյեկտներին

8692.0

213.0

         
5 Աշխատավարձ

1982.0

 1982.0

         
6 ՀՀ պետական սոցապ. հիմնադրամ

680.0

  124.0

 556.0

0.0

 556.0

0.0

 0.0

 

որից` մայր գումար

 124.0

 124.0

         
 

տույժեր, տուգանքներ

556.0

0.0

556.0

 

556.0

   
7 Գազահաշվիչներ

1748.0

1211.0

537.0

537.0

     
8 Կանխավճարներ էլ. էներգ-ի և բնակ. գազի դիմաց

1524.0

1524.0

         
9 Սեփականաշնորհված ՀԷԿ-եր

 420.0

120.0

 300.0

150.0

150.0

150.0

 
10 Այլ մատակ-ին, կապալառ-ին և պարտատերերին

4373.0

 1373.0

 3000.0

1500.0

1500.0

 1500.0

 
  ԸՆԴԱՄԵՆԸ

56219.0

19189.0

28551.0

4593.0

23958.0

1650.0

21752.0

 

 

Ծանոթություն`

պարտավորությունների մեջ արտացոլված չեն «ՀԱԷԿ» ՓԲԸ-Ի պարտավորությունները ՀՀ պետբյուջեի հանդեպ և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադիր կապիտալի համալրման համար ստացվող բնական գազի արժեքի հետ կապված ՀՀ պետբյուջեի հանդեպ պարտավորությունները: Դրանք կարտացոլվեն ՀՀ կառավարության կողմից որոշումներ կայացնելուց հետո:

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
էներգահամակարգի 2000-2002 թվականների
ֆինանսական հոսքի ծրագրի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ էներգահամակարգի ընկերությունների վարկերի վերակառուցման եվ մարման վերաբերյալ

 

հազ. ԱՄՆ դոլար

 N Վարկատու բանկի անվանումը Պարտքի գումարը
01.01.2000
Պարտքի գումարը
01.06.2000
Պարտքի գումարը
01.09.2000
2000 2001 2002
Մարում Վերակառուցում Մարում Վերակառուցում  Մարում Վերակառուցում 

1

2

3

 

4

5

6

7

8

9

10

1. ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ 25305.2 28036.3 21007.3

4687.2

5718.0 10618.0 5000.0  10000.0  
2. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿ 9485.7

2477.1

91.0

9485.7

         
3. ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 18.1    

18.1

         
4. ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ 222.6    

222.6

         
5. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ 8597.0

8597.0

8597.0   8597.0 8597.0      
6. ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏ ԲԱՆԿ  

179.2

0.0

179.2

         
7. ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ     7000.0         7000.0  
8. ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ     1207.9

600.0

  700.0      
  ԸՆԴԱՄԵՆԸ  43628.6

39289.6

37903.2

15192.8 

14315.0

19915.0

 5000.0 17000.0 0.0