Գլխավոր տեղեկություն
Համար
N 1586-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.88
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1586-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության ու պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման հավելվածի 1, 2, 3, 4, 6, 7, 12, 16 և 18-րդ կետերում նշված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայասատանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, 5, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 19 և 20-րդ կետերում նշված տարածքները ձեռք բերողներ են հանդիսանում համապատասխանաբար «Քառանիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոն Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սկառտա» և «Արդավի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, «Սենա-Արբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Արևիկ-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը:»:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել որոշման մեջ նշված տարածքներում սեփականության և պետական գրանցմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան