Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.27/13(603) Հոդ.1362
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

17 դեկտեմբերի 2007 թվականի N 887-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի պահանջները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 4-րդ կետերում, 5-րդ և 6-րդ կետերի «ա» և «բ» ենթակետերում, 13-րդ կետի «դ» ենթակետում և N 2 հավելվածի վերնագրում «վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժնի պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ» բառերով,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչ» բառերով,

գ. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության գլխավոր մասնագետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան